Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փոխանակ զարկ տալու սեփական արտադրությանը, մեր իշխանությունը, ցավոք, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճի ահագնացող տեմպերի հետ զուգահեռ սպառողների շրջանում տարակուսանք է առաջանում` ինչո՞ւ որոշ ապրանքների մասով չենք զարգացնում սեփական արտադրությունը, չէ՞ որ այդ դեպքում գներն ավելի կառավարելի կլինեին, և երկրորդ` ինչո՞ւ չեն զսպում տնտեսվարողի «գայլային ախորժակը», որն ապրանքի գինը բարձրացնում է սեփական քիմքին համապատասխան, հատկապես, երբ երկրում խուճապային իրավիճակ է` համաճարակ, պատերազմ, արտաքին գործոններ: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս հավաստում է` գնաճը շարունակվում է խայտառակ տեմպերով:

«Տպավորություն է, թե գործ ունենք բարձիթողի վիճակի հետ: Մրցակցության հանձնաժողովը լծակ ունի վերահսկելու, ուսումնասիրություններ կատարելու, բայց այսօր այդ կառույցի արդյունավետ քայլերը չենք տեսնում: Եթե անգամ վարչական վարույթ են իրականացնում, ինչը գործողությունների փաթեթ է, դա ամենաքիչը երկու ամիս է տևում: Առաջարկեցինք, որ այդ ժամկետը կրճատվի, պատճառաբանեցին, թե իրենք ևս հարցումներ են իրականացնում և երբեմն իրենց ուշ են պատասխանում: Բայց այդ ընթացքում` մինչև հանձնաժողովը որոշի, թե գնաճը միտումնավոր է, թե ոչ, տնտեսվարողը կարող է գերշահույթ ստանալ, սպառողն էլ հավել յալ գումար է ծախսում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է, որ բարձր գնաճն այս օրերին արդարացվում է համաշխարհային շուկայում առկա գնաճով, արտաքին գործոններով` ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով և այլն: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ են ներկրվող ապրանքները, հետևաբար կախվածությունն այլ երկրներից մեծ է: Այս պարագայում շուկայում դեֆիցիտը հանգեցնում է գնաճի: Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած երկիր մտածում է պարենային սեփական անվտանգության մասին, ուստի կրճատում է արտահանումների ծավալը` իր ազգաբնակչության կարիքները հոգալու համար: Մեր իշխանությունը, ցավոք, դա չի գիտակցում, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում, փոխանակ զարկ տա գյուղատնտեսությանը, գյուղացիների համար աջակցության իրական ծրագրեր, նրանց վարկերը ներելու տարբերակներ մշակի: Պատերազմից հետո մեծ ծավալի գյուղատնտեսական վարելահողեր, ջրային ռեսուրսներ կորցրեցինք: Սրան զուգահեռ շատ են հողատարածքները, որոնք ուղղակի չեն մշակվում: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, զարկ տա գյուղատնտեսությանը: Այսպես տեղական արտադրանքին զարկ կտանք, այլ երկրներից ներմուծման ծավալները, հետևաբար նաև կախվածությունը կնվազի, հնարավորության դեպքում նաև կպահեստավորվեն պարենային կարևորագույն ապրանքները: Օրինակ` կարելի է պահեստավորել ցորեն, ինչը ֆորսմաժորային իրավիճակում հնարավորություն կտա հաջորդ վեց ամսվա ընթացքում խնդիր չունենալ և ազգաբնակչության հացի պահանջարկը բավարարել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, տնտեսվարողները թանկացումը մեկնաբանում են նաև այլ երկրներից ներմուծվող հումքի գնաճով, բայց չպետք է մոռանալ նաև, որ բարձրացան կոմունալ ծառայությունների գները, իսկ սա չի կարող չազդել հատկապես մեր երկրում արտադրվող ապրանքի ինքնարժեքի վրա: Եվ բոլոր սլաքներն ուղղվում են դեպի պետությունը, որն աջակցության իրական ծրագրերի միջոցով պետք է կանգնի բիզնեսի կողքին, սահմանելով նրա համար որոշակի պարտավորություններ, արդյունքում գոնե չի ծանրանա քաղաքացիների ֆինանսական բեռը: «Բոլորիս վճարած և պետբյուջեում հավաքագրվող հարկերի մի մասը վերադառնում է քաղաքացուն` թոշակների, նպաստների ու աշխատավարձերի տեսքով: Մի մասն ուղղվում է անհայտ ծրագրերի: Օրինակ` կառաջարկեի այդ գումարը տալ տնտեսվարողին, առանց բանկերի միջնորդության, ասելով` այն դնում եք շրջանառության մեջ, զարգացնում ձեր բիզնեսը, ավելացնում եկամուտները, որից գանձվող հարկերը ևս բարձրանում են: Արդյունքում` տնտեսվարողը շրջանառում է իքս գումարը, ընդլայնում իր բիզնեսը, աշխատատեղեր ստեղծում, հարկեր վճարում, որոշ ժամանակ անց այդ իքս գումարը վերադարձնում է պետությանը: Ստացվում է, որ ներկայացնում է իր բիզնեսի զարգացման ծրագիրը, պետությունից և ոչ թե բանկից անտոկոս պարտք է վերցնում, մի շարք պարտավորություններ է ստանձնում, իսկ որոշ ժամանակ անց պետությանն է վերադարձնում այդ գումարը, պետությունն էլ այն ներդրման նպատակով տալիս է մեկ այլ բիզնեսի»,-հետևյալ գաղափարն է առաջարկում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է` սեփական արտադրությունը նախ և առաջ նվազեցնում է կախվածությունն արտաքին շուկաներից, այնտեղ տեղի ունեցող գնային վայրիվերումներից, հնարավոր դեֆիցիտից: «Այս տարբերակի կյանքի կոչումը կարող է մեծացնել մրցակցությունը, շուկայում նոր բիզնեսներ ու գաղափարներ կգան առաջին պլան, հնարավորություն կստեղծվի զսպել նաև գնաճը: Դրա ամենաուղիղ զսպումը մրցակցության արդար սկզբունքների ստեղծումն է: Որքան մրցակցությունը մեծ լինի, այնքան շատ է հնարավորությունը գների հետ «խաղալու»: Իսկ այս օրերին գնաճն ուղղակի անկառավարելի է դարձել, խոշոր խաղացողները լուրջ դիրքեր ունեն, այնպես են անում, որ պետական լծակները չեն կարողանում իրենց զսպել, ունեն շանտաժի բազում մեխանիզմներ` «ներդրում չեմ անի, աշխատողին կհեռացնեմ աշխատանքից և այլն»: Պետական մարմինների ուժն էլ պատում է փոքր բիզնեսի վրա, սկսում են ճնշել նրան, իսկ հետևանքը կոլապսն է»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ