Մեքենայի կտրուկ շրջադարձի պատճառով հղի կինն ու 6-ամյա փոքրիկը սալջարդ են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 28-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 24-րդ կմ-ին` դեպի Հանքավան ընթանալիս, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կայանել ճանապարհի հարակից կանաչապատ գոտում, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հունիսի 29-ին՝ ժամը 01:35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտային շրջանի սալջարդ վերք, իրանի ձախ կեսի սալջարդ, հղիություն 25 շաբաթական» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա կին և «աճուկի սալջարդ» ախտորոշմամբ 6-ամյա տղա, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նշված վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



