Ես՝ որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է բոլորիս․ Թագուհի Թովմասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԲոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ խմբակցությունը չի ներկայանալու ԱԺ նիստերին և շարունակելու է բոյկոտը։
«Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ ՔՊ-ն հրաժարվել է Արցախի հարցում որդեգրած «Անջատում՝ հանուն փրկության» գաղափարից և այժմ պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց Թովմասյանը։
Նա նշեց, որ մի քանի օրից ժողովուրդը կտեսնի պայքարի հստակ ձևեր և օրինակներ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



