Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միայն ստեր ու մանիպուլյացիաներ. ահա իշխանության ողջ զինանոցը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ու Հայաստանի ապագան լուրջ վտանգի տակ է, ու նման վիճակում ընդդիմադիր ուժերը չէին կարող կողքից նայել, թե ինչպես են իշխանությունները հերթական սև անակնկալը մատուցում հասարակությանը: Դրանով է պայմանավորված, որ Ազատության հրապարակում նախ՝ հուլիսի 5-ի հանրահավաքով, ապա և այս օրերի նստացույցով մեկնարկած ակցիաները մեծ թափ են հավաքում։ Ընդդիմադիրների շարժմանը նորանոր ուժեր և անձինք են միանում` հիմքում ունենալով, որ սա իր բնույթով հականիկոլական, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության կոնսոլիդացիա է։ Սրան զուգահեռ՝ իշխանությունները գործի են դրել մանիպուլ յացիաների իրենց ողջ զինանոցը՝ հրապարակ նետելով ստի ու կեղծիքի նորանոր չափաբաժիններ և հույս ունենալով, որ այս անգամ ևս կկարողանան մոլորեցնել հանրությանն այնպես, ինչպես պարբերաբար արել են։

Ըստ այդմ, իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված ձևով հանրային դաշտ է նետվում թիրախավորող մանիպուլ յացիոն խոսույթ, որը, չնայած իր մեջ պրիմիտիվագույն շեշտադրումներ է պարունակում, սակայն նենգափոխում է իրականությունն այնպես, որ շատերի համար ոչ միայն աննկատ լինի, այլև որոշակի շերտեր միանգամից կուլ տան խայծը։ Նպատակը պարզ է՝ հատուկ թեզերի շրջանառության միջոցով իշխանությունները փորձում են վարկաբեկել յուրաքանչյուր ընդդիմադիր շարժում, միևնույն ժամանակ խաղալ հանրության նյարդերի նուրբ լարերի հետ։ Ի մասնավորի, իշխանություններն իրենց մերձակա շրջանակների միջոցով լրատվական և հանրային դաշտում այն գաղափարն են առաջ մղում, թե Փաշինյանի հրաժարականը որևէ իմաստ չունի, քանի որ դրա արդյունքում ոչինչ չի փոխվելու, Հայաստանի ու Արցախի դրությունը չի բարելավվելու, կորսված տարածքները՝ մասնավորապես Շուշին ու Հադրութը չեն վերադարձվելու և այլն։ Դրան զուգահեռ՝ իշխանամերձ քարոզիչները փորձում են ցույց տալ, թե ընդդիմությունն իբր իրավիճակից դուրս գալու ելքեր չի մատնանշում։ Այլ կերպ ասած՝ միտքն այն է, որ եթե նույնիսկ Փաշինյանի փոխարեն իշխանության գան ընդդիմադիրները, ապա նրանք չեն կարող այլ կերպ վարվել, ինչ հիմա կատարում է կամ պատրաստվում է կատարել Փաշինյանը։

Այսպիսի քարոզչական «հնարքով» իշխանությունները հեռահար մի քանի նպատակ են հետապնդում. նախ՝ հիմքեր ստեղծել հետագայի համար, որ երբ Փաշինյանն իր ստորագրությունը դնի հաջորդ կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ, արդարացվի նրանով, թե դա միակ ճանապարհն էր, այլ ելք չկար, որ նույնիսկ ընդդիմությունն ընդունակ չէր այլընտրանք առաջարկել, և երկրորդ՝ կոտրել ընդդիմադիր տրամադրությունների թափը։ Իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող խոսույթի մյուս տեսակը վերաբերում է արդեն պատերազմի և խաղաղության դիսկուրսին կամ դիլեմային։ Եվ հիմնական քարոզչական խայծն այն է, որ եթե Նիկոլը մնա իշխանության, ապա խաղաղություն է լինելու, քանի որ նա իր ողջ ջանքերը ներդնում է «խաղաղության դարաշրջան» բացելու համար, իսկ երբ ընդդիմությունը հաջողի ու Փաշինյանին հեռացնի, ապա պատերազմ է սկսվելու։ Եվ փորձ է կատարվում ցույց տալ, թե ընդդիմությունը ռևանշի գաղափարով է առաջնորդվում, որն էլ անխուսափելի է դարձնելու նոր պատերազմը։

Դե, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թեկուզ 25 տարին մեկ, ու ներկայիս այս «մանևրը» ինչ-որ առումով հիշեցնում է 1997 թվականի իրավիճակը, երբ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» խորագրով հոդվածը։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Ղարաբաղի գոյատևման ապահովման համար նրան հարակից շրջանների վերադարձը՝ բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, իսկ որպես դրան այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը։ Իսկ իր հրաժարականի տեքստում Տեր-Պետրոսյանն ասում էր, թե խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը: Իհարկե, ժամանակը ցույց տվեց, որ ամենևին էլ այդպես չէ, բայց, միևնույնն է, ներկայիս իշխանական քարոզչական թեզերը շատ նման են Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումներին։ Հասկանում ենք, իհարկե, որ ո՛չ խելացիության, ո՛չ արժեքաբանության տեսակետից առաջին նախագահին ու Նիկոլին պարզապես անհնար է դնել նույն նժարին, դա պարզապես վիրավորանք կլիներ Լևոն ՏերՊետրոսյանի հանդեպ:

Մյուս կողմից՝ ներկայիս պայմաններն ու 1997 թվականի իրավիճակը նույնական չեն, քանի որ 1997 թվականին Հայաստանը դեռևս հաղթած կողմ էր հանդես գալիս, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խայտառակ պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած կողմ է։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ, ըստ էության, Փաշինյանն ուզում է տեղավորվել այս «ծիրի» մեջ։

Այսօր կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նոր մանիպուլ յացիոն հնարքներ է կիրառելու, այդ թվում՝ պոպուլիստական հայտարարություններ անելով Արցախի կարգավիճակի առումով, որպեսզի հնարավոր լինի նոր թմրաբաժին հասցնել հասարակությանը և թուլացնել ընդդիմադիր շարժման հիմքերը: Իսկ եթե հնարավոր լինի թուլացնել իր դեմ ուղղված շարժումը, այդ ժամանակ կանի իր քայլ ը՝ անակնկալի բերելով նույնիսկ իր թիմակիցներին: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք նա այդքան ժամանակ ունի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ռուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով