Ալիևը այցելել է Շուշի (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, գրում է minval.az-ը:
Նա ծանոթացել է Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու և այս ճանապարհի թունելների շինարարության ընթացքին։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։



1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



