«Ջահել- ջահել ականջս կտրեցին». Վաչե Ամարյան
ԼԱՅՖԵրգիչ Վաչե Ամարյանը հայկական շոու-բիզնես ներխուժեց «Բալա» տեսահոլովակով: Երգիչ- դերասանը, ով հեռուստադիտողներին ծանոթ է բազմաթիվ հեռուստանախագծերից ու երգերից, այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Past.am-ը այս անգամ ձեր ուշադրությանն է ներկայացնում երգչի վերջին հրապարակումը:
Վաչեն սոցցանցի իր էջերում մշտապես հրապարակում է իր ընտանեկան լուսանկարները, որդիների մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր, ցուցադրում իրենց առօրյայից բազմաթիվ կադրեր:
Այս անգամ երգիչը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նոր լուսանկարով, որը բուռն քննարկման առարկա է դարձել հետևորդների մոտ: Սակայն երգչի գրառումը բավարարել է նրանց հետաքրքրասիրությունը:
Լուսանկարին կից երգիչը գրել է. «ջահել- ջահել ականջս կտրեցին կինոյում. «9-րդ դպրոց» շուտով»»:
Հիշեցնենք, որ երգիչն ամուսնացած է և ունի երեք երեխա: