Մեսսին կարող է մասնակցել Լանսի դեմ խաղին
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել «Լանսի» հետ Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի հարձակվողը ցավեր չի զգում, ուստի վերջին մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում։ Բացի այդ, նա բժշկական անձնակազմի կողմից որեւէ սահմանափակում չի ստացել, ուստի կկարողանա խաղադաշտ դուրս գալ։
Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին։ Ավելի վաղ Լիոնել Մեսսին աքիլեսյան ջլի վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի Անժերի հետ հանդիպումը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



