Հարսանիքի հյուրերի մեջ նաիրի հունանյաններ են փնտրել
ՔԱՂԱՔԱԿԱՆHraparak.am-ը գրում է.
Երեկ մենք գրել էինք, որ Երևանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր՝ Հայկ Ղազարյանի դստեր՝ Հայկուհու հարսանյաց հանդեսը: Մեզ պատմեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ և ավագ դստեր հետ միասին մասնակցում է ոստիկանապետի եղբոր դստեր հարսանիքին: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի վախերը հարսանիքի հյուրերին շոկի են ենթարկել:
Մեզ պատմեցին, որ հրավիրվածներին անխտիր անվտանգության աշխատակիցները մանրամասնորեն զննել են, անգամ պետքարան գնալու համար հրավիրվածները «մեծ փորձությունների» միջով են անցել, քանի որ անվտանգության աշխատակիցներն ամեն քայլափոխի հսկել են նրանց: Տպավորություն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը Ղազարյանի եղբոր դստեր հարսանիքին պոտենցյալ նաիրի հունանյաններ է փնտրել:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



