ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կմեկնի Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան։ Այցի ընթացքում Օլսոնը կհանդիպի մի շարք պաշտոնյաների հետ և կմասնակցի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների տարեկան համաժողովին, որը կայանալու է ապրիլի 27-28-ը՝ Բաքվում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ հավելելով, որ համաժողովին կմասնակցեն նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, USAID-ի ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը և Կովկասի գծով բանակցությունների ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը։
Առաքելության ղեկավարների նման համաժողովները տեղի են ունենում կանոնավոր կերպով: 2021-ին համաժողովը հյուրընկալել էր Երևանում ԱՄՆ դեսպանատունը: Բաքվում և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատները համաժողովը հյուրընկալել են համապատասխանաբար 2019 և 2018 թվականներին: