Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել ԱՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր:

Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու:

Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան