Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետության և պետականության քայքայման թափանիվը կանգնեցնելու անհրաժեշտությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի գարնան այս օրերին էր, որ Փաշինյանի գլխավորած շարժումը հասավ իր գագաթնակետին՝ նրան փողոցից հասցնելով վարչապետի աթոռին։ Եվ այդ ժամանակվա առանձնահատկությունն այն էր, որ աննախադեպ մեծ ոգևորություն էր տիրում, մարդկանց պատել էր այն զգացումը, թե երբ նա իշխանության հասնի, հրաշք է տեղի ունենալու, երկիրը սրընթաց զարգանալու է, քաղաքացիները սկսելու են ավելի բարվոք կյանքով ապրել։ Եվ մինչ հանրությունը այսպիսի հույսեր էր կապում Փաշինյանի անձի հետ, վերջինս փորձում էր մեծ խոստումներով հանդես գալ, ցույց տալ, թե ինքն իսկապես ունի այն «կախարդական փայտիկը», որով ի վիճակի է շատ արագ բարեփոխել պետությունը ու բավարարել հանրության պահանջները։ Հիմա կարելի է համեմատություն տանել, թե ինչպիսի իրավիճակում Փաշինյանը վերցրեց իշխանությունը, և ինչպիսի վիճակ ունենք հիմա, որն արդեն Փաշինյանի կառավարման արդյունքն է։ Նախ՝ այն ժամանակ ունեինք միասնական Արցախ և նրա հետ ամուր թելերով ու անվտանգությամբ կապված Հայաստան։

Իսկ հիմա Արցախից ուղղակի փշրանքներ են մնացել, որի նույնիսկ գոյություն ունենալու ապագան հարցականի տակ է դրված։ Իսկ Փաշինյանը, որը ժամանակին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խրոխտ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն երկյուղում է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այլև առաջ է տանում այն գաղափարը, որ Արցախը կարող է կարգավիճակ ստանալ Ադրբեջանի կազմում։ Մյուս կողմից՝ Հայաստանին պատկանող որոշ տարածքներ ևս անցած տարվա մայիսից սկսած մնում են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված, որի արդյունքում մեր պետության տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ու հիմա ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդի խելքին չի կարող ցանկացած պահի փչել նոր սադրանք ձեռնարկել և խորանալ ՀՀ տարածքում։ Այսինքն, ներկայումս ոչ միայն մեր անվտանգության համակարգն է քայքայված, այլ նույնիսկ ՀՀ ինքնիշխանությունն է վտանգի տակ։ Այնինչ, 2018 թվականից սկսած Փաշինյանը Հայաստանի սուվերենությունն ամրապնդելու վերաբերյալ իր ճառերով կոկորդ էր պատռում։

4 տարի առաջ հանրության շրջանում իրոք դժգոհություններ կային՝ կապված առկա սոցիալ-տնտեսական վիճակի, անարդարության ու կոռուպցիոն դրսևորումների հետ, և Փաշինյանը խոստանում էր ժողովրդից գողացված գումարները կոպեկ առ կոպեկ հետ բերել, մարդկանց խոստանում էր արժանավայել ու արժանապատիվ կյանք։ Այնինչ, ամեն ինչ եղավ հակառակը: Անվիճելի է, որ չորս տարվա ընթացքում հայաստանցիների գերակշիռ մասի կյանքն ավելի է բարդացել, նրանց եկամուտները չեն ավելացել, միևնույն ժամանակ գնաճը ահռելի չափերի է հասել։

Եթե եկամուտների ավելացում էլ կա, ապա ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ բացառապես քպականների համար, որոնք աստղաբաշխական չափերի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, չհաշված այլ եկամուտները։ Հաջորդը: Նախքան 2018 թվականի գարունը Հայաստանը կարողանում էր արտաքին աշխարհում տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, ու միջազգային հանրությունը մեր պետության տեսակետի հետ ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Իսկ հիմա միջազգային արենայում Հայաստանը դադարել է գործոն լինելուց, արտաքին խաղացողներն են Հայաստանին պայմաններ թելադրում, նախապայմաններ են դնում նվազագույնը «5 կետերի» և այլ պահանջների տեսքով՝ առանց մեր իսկ տեսակետը հաշվի առնելու։ Եվ Հայաստանն իր շահերն առաջ տանելու հարցում միայնակ է մնացել, իսկ ՀՀ իշխանությունները, առաջնային պլանում ունենալով սեփական աթոռը պահելու հարցը, ոչ թե մեր պետության շահերն են առաջ մղում, այլ արտաքին ուժերի։

Դրա արդյունքում է, որ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր հայտնի ելույթում, ըստ էության, արտաքին ուժերի և միջազգային հանրության տեսակետն ավելի էր կարևորում, քան սեփական հանրության կարծիքն ու համախմբումը համահայկական օրակարգի շուրջ։ Իսկ հակառակորդ երկրի ղեկավարը Հայաստանի մասին թույլ է տալիս ամեն անգամ հոխորտալ ու սպառնալիքներ հնչեցնել, բայց յուրաքանչյուր դեպքում մեր իշխանությունները նախընտրում են կուլ տալ այդ լուտանքները։ Կարող ենք ասել, որ նորանկախ Հայաստանն իր պատմության մեջ երբեք այսքան նվաստացած վիճակում չի եղել։ Նախկիններին միշտ էլ կարելի է քննադատել, նրանց մեղադրել տարբեր հարցերում, ընդ որում՝ արդարացիորեն: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսի հանգրվանի ենք հասել 4 տարվա ընթացքում, որը Փաշինյանի կառավարման պատասխանատու ժամանակահատվածն է։

Ակնհայտ է, որ ներկայիս դրությունը ծայրահեղ վատթար է և նույնիսկ համեմատության եզրեր չունի նախկինում եղած իրավիճակի հետ։ Փաստորեն, ստացվում է, որ 2018 թվականին մարդիկ սխալվեցին՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելով Փաշինյանին։ Անգամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կարողանար կանխատեսել արհավիրքը, միգուցե 2018 թվականին այլ կերպ գործեր։ Բնականաբար, եթե երկրի առաջին դեմքն է նման հայտարարություն անում, ապա շարքային քաղաքացիները չէին կարող կանխատեսել վերահաս արհավիրքը։ Սակայն կարևոր է, որ հանրությունն այսօր սթափվել ու աստիճանաբար պայքարի է դուրս գալիս՝ կործանման թափանիվը կանգնեցնելու նպատակով։ Ի վերջո, եթե մի քանի ամիս էլ գործող իշխանությունները կառավարեն, ապա սարսափելի է անգամ մտածել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են լինել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար