Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այսօր կանգնած ենք ջրբաժանին, երբ պետք է որոշում կայացնենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր պետությունը հայտնվել է իր գոյության կարևորագույն խաչմերուկներից մեկում: Հիմա, ինչպես մեր պատմության տարբեր փուլերում, մեր անկախությունը և Արցախը կորցնելու ջրբաժանին ենք կանգնած:

Անհատներն ահազանգում են վտանգների մասին, հանրության մի մասը, կարծես թե, այդպես էլ չի հաղթահարում հետհեղափոխական թմբիրը և չի համակերպվում այն մտքի հետ, որ խաբվել է, ժամանակին սխալ ընտրություն է կատարել: Ազատության հրապարակում, Երևանի փողոցներում ու հանրապետության ճանապարհներին այս օրերին մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներն են` լինեն մտավորական, զինվորական, ուսանող, թե քաղաքական գործիչ, նրանք բոլորը նախ և առաջ ՀՀ քաղաքացիներ են, որոնք վախեր ունեն Հայաստանի և Արցախի վաղվա օրվա վերաբերյալ:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասում է` իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի շուտ լիներ, բայց կարծում է, որ հասարակությունը դեռ չէր հասունացել, համենայն դեպս, գոնե այն մասը, որն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին:

«Նրանք դեռ գտնվում էին իր ամեն ասածի տպավորության տակ: Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց երևի պետք էր այս ամեն ինչի միջով անցնել, որպեսզի մարդիկ ամեն ինչ վերլուծեին, հասկանային, թե ինչ կատարվեց, ինչ եկավ բոլորիս գլխին: Մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն ամբողջովին ձախողեց այն ամենը, ինչ խոստացել էր, մինչդեռ շատերը նրանց հետ հույսեր էին կապել: Հիմա էլ հասարակությունն ամբողջովին չի արթնացել, հրապարակում մարդկանց քանակը և երկրի դրությունը չեն համապատասխանում իրար: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

Ասում է` այս օրերին պետք է հստակ խնդիր ձևակերպել և առաջ շարժվել` դրան հասնելու համար: «Չպետք է գլխավոր խնդիրը մասնատել տարբեր մասերի, այսօր կա խնդիր համար մեկ: Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա: Բնականաբար, բոլորի մոտ հարց է առաջանալու` լավ, սրանք գնացին, դուք ի՞նչ եք անելու, ո՞վ է գալու: Այդ «դուք»-ը օդ նետած ֆրազա է, որովհետև այդ «դուք»-ն այսօր «դուքեր» է: Պետք է միավորվել մեկ խնդրի շուրջ ու կարողանալ իսկապես ձևակերպել այն միտքը, թե ինչու այս իշխանությունը պետք է գնա և մտածել երկրի զարգացման մասին, այդ դեպքում կհաջողենք: Առաջարկներ կան, որոնց կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի ապահովել երկրի անվտանգությունը, վերականգնել ու հզորացնել տնտեսությունը, առաջընթաց գրանցել բոլոր ոլորտներում: Նաև այս պատճառով ինձ համար անհասկանալի է այն միտքը, երբ ասում են` «չենք գնա հրապարակ, քանի որ այնտեղ հներն են»:

Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն: Դա ամենացավալի մտածելակերպն է: Դրա փոխարեն պետք է գտնել ճանապարհներ ու այլընտրանք հարցերը լուծելու համար»,-ասում է ՀՀ ժողովրդական արտիստը:

Նա համակարծիք է, որ այս օրերին Ազատության հրապարակում և այլուր մեկնարկած ակցիաները յուրահատուկ աջակցություն են Արցախին ու արցախցուն, որ նա մենակ չէ, որ մայր Հայաստանը նրա կողքին է: «Դեռևս 1990-ականներից մի այլ ցավալի գործընթացի ականատես եղանք, երբ ոմանց խոսքերով, գնահատականներով Արցախը քիչ-քիչ դարձավ շատերի աչքի փուշը: Արցախի համար շատերը, հատկապես Հայաստանից, արյուն թափեցին, ավաղ, շատերն էլ հետո մեկ ծաղիկ անգամ չփորձեցին տնկել այդ հողի վրա` մոռանալով, որ Արցախն այն սիմվոլն է, որի շուրջը պետք է համախմբվենք, հակառակ դեպքում` կկորցնենք Հայաստանը: Սրա մասին մեր շատ հերոսներ են ասել, որոնք իրենց կյանքն են տվել Արցախի ու Հայաստանի համար: Այսօր կանգնած ենք ջրբաժանին, երբ պետք է որոշում կայացնենք: Արցախը մերն է, և դրանով պետք է ամեն ինչ եզրափակվի: Պետք է պահենք մեր երկիրը, ինչ գնով էլ որ լինի: Եթե կորցնենք Արցախը, մաս առ մաս կորցնելու ենք Հայաստանը»,-եզրափակում է Հրանտ Թոխատյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»