Մարգվելաշվիլին ընդունել է Սաակաշվիլի առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա երկրի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, հայտնում է «Ռուսթավի-2»-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա առաջարկ է ստացել իր նախորդից՝ այժմ բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիից, իսկ կուսակցությունն արդեն որոշում է կայացրել։ Հաղորդվում է, որ Մարգվելաշվիլին հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ, իսկ հեռախոսով ո՛չ հերքել ու ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունը։
Մարգվելաշվիլին նախագահ է դարձել 2013 թվականին։ Վերջին շրջանում նա բացահայտորեն աջակցում էր ընդդիմությանը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



