Բերման ենթարկելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով և հայհոյանքներով. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես, կարմիր բերետների տխրահռչակը կառույցին, հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա։
Այս պահին գտնվում եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների։
Բերման ենթարկելու, ուղեկցելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով և հայհոյանքներով։ Մի քանի քաղաքացու մարմնի տարբեր հատվածներում կա կապտուկներ։
Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող բոլոր էլեմենտները՝ քաղաքական գործիչ լինի, կուսակցական ֆունկցիոներ, թե ոստիկան վաղ թե ուշ խիստ պատասխանատվության է ենթարկվելու։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



