Դեբեդ գետն ընկած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ փոքրիկի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,- նշված է գրառման մեջ:
Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: