Պակիստանում սաստիկ շոգի պատճառով զոհերի թիվը հատել է 1300-ի սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի Սինդ գավառում սաստիկ շոգ եղանակային պայմանների պատճառով արդեն գրանցվել է 1306 զոհ, հայտնում է DAWN գործակալությունը՝ վկայակոչելով բուժհաստատությունների ներկայացրած տվյալները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս շրջանում շոգից 1116 մարդ է մահացել։
Պարբերականը նշում է, որ մահվան դեպքերի մեծ մասը՝ 1214-ը, գրանցվել է Կարաչի քաղաքում։
Տեղական պաշտոնյաները կատարվածի մեջ մեղադրում են էներգետիկ ընկերությանը, որն անջատել է էլեկտրականությունը։
«Էլեկտրականության անջատումը քաղաքում ամեն բան շարքից հանել է, ե դա տեղի է ունենում K-Electric-ի եւ դաշնային կառավարության ոչ հմուտ ղեկավարության պատճառով»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն Սինդ գավառի տեղեկատվության նախարար Շարջիլա Մեմոնի խոսքը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



