Իրանը կարող է մի քանի շաբաթում միջուկային զենք ստեղծել. Սպիտակ տունն անհանգստացած է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունն անհանգստանում է, որ Իրանը կարող է մի քանի շաբաթում միջուկային զենք ստեղծել, ինչի մասին հայտարարել է մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Իրանն արագացրել է միջուկային ծրագրի զարգացումը:
Լրագրողների համար հերթական ճեպազրույցում Փսակիին հարցրել են, թե արդյոք Սպիտակ տունը մտահոգված է որոշ փորձագետների այն կանխատեսումներով, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել երկու շաբաթվա ընթացքում, գրում է Reuters-ը։
Այս դա միանշանակ անհանգստացնում է մեզ: Ես կասեի, որ մենք վերադառնում ենք իրանական միջուկային գործարքին նախորդած ժամանակաշրջանին»,- պատասխանել է Փսակին։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



