«Լիվերպուլի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել ակումբակցից (լուսանկար)
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմեր Ջանն իր ակումբակից Ալբերտո Մորենոյից ներողություն է խնդրել «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղում հասցրած հարվածի համար: Խաղի միակ գոլը տոնելու դրվագում Ջանը պատահմամբ ոտքով հարվածել էր իսպանացի պաշտպանի դեմքին:
«Հիանալի թիմային խաղ: Բենտեկեին շնորհավարում եմ գոլի համար: Ներիր ինձ ամիգո Մորենո»,- Instagram-ում գրել է Էմեր Ջանը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով հաղթել էր բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեի գոլի շնորհիվ եւ 27 միավորով բարձրացել 8-րդ տեղ: «Լեսթերը» 38 միավորով պահպանում է առաջին տեղն ու 2 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Արսենալի» նկատմամբ:

1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



