Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև վերջերս տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը և նրանց որոշումը` հրավիրել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով եւ բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:
«ԵՄ «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու` ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցից հետո այդ բանակցությունների մոնիթորինգը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



