Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ազգովի ճակատագրական երկընտրանքի առջև ենք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկընտրանքի՝ հայրենիք ունենալու և օտար ափերում հայրենակորույս թափառելու միջև: Պետականության, անկախության, ազատության և թրքահպատակության միջև: Արժանապատվության և ստրկության, նվաստացման ու նոր ցեղասպանություն ունենալու միջև: Բարեկեցության և թշվառության միջև: Իսկ ընտրության համար ունենք շատ քիչ ժամանակ ու միգուցե վերջին` ոչ այդքան մեծ հնարավորությունը պետականությունն ու հայրենիքը, հայի տեսակը մեր պատմական հողի վրա պահպանելու համար: Մեզ տրված է ընտրության պատմական շանս՝ կա՛մ վերականգնել մեր կորսված ազգային արժանապատվությունը, վերադառնալ մեր ազնվական արմատներին և աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ ազգ, կա՛մ այս իշխանությունների «շնորհիվ» ապրել դավաճանի, վախկոտի, ստրուկի ու պարտվողի խարանը կրելով մեր ճակատին:

Ապրիլի 23-ի, 24-ի դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև մարզերից մեկնարկած, նաև Երևանում ընթացող երթերը լավատեսության հույս են ներշնչում, որ, կարծես թե, հայ ազգն արթնանում է, ինքնակազմակերպվում է, դուրս է գալիս պարտվողի հոգեվիճակից, մոլորությունից, անտարբերությունից: Թեկուզ, ցավոք, նորից ուշացած, անդառնալի կորուստներ ունենալուց հետո ու օրհասական պահին միայն: Մյուս կողմից՝ ամեն տարի այս օրը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հարյուր հազարավոր հայորդիներ այցելում են Ծիծեռնակաբերդ, բայց հիմա հայրենիքի, պետականության կորուստը և նոր Ցեղասպանությունը կանխելու համար անհասկանալիորեն մեր հայրենակիցներից շատերը դժվարությամբ են դուրս գալիս փողոց ձայն բարձրացնելու: Ստացվում է, որ առավել հիշատակում ու արժևորում ենք անցյալը, քան պատրաստ ենք ողջերի ու ապագայի՝ դեռ նոր ծնվողների մասին մտածել, նրանց համար պայքարել ու մարտնչել: Արդեն որերորդ անգամ կանգնելով պետականության կորստի սպառնալիքի առաջ՝ այդպես էլ չենք գիտակցում պետության ու հայրենիքի գինը և արդյունքում, մաս-մաս կորցնելով այն, ապահով կյանք ենք փնտրում օտար ափերում: «Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի անհատ, թե ժողովուրդ»,- ասել է Նժդեհը:

Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ինքնակազմակերպվում ենք ոչ թե մեր տեսակը պահպանելու բնազդով՝ կանխազգալով հերթական օրհասական վտանգը, այլ մեր անցյալի սխալներից դասեր քաղելու և դրանք երբևէ չկրկնելու պայմանով: Ցավալին մինչդեռ այն է, որ այսպիսի խնդրի առջև կանգնած ենք եղել մեր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում և դեռ ապագայում էլ կանգնելու ենք, եթե դասեր չքաղենք, եթե խել քի չգանք և ամենքս մեզանից չսկսենք, եթե օրենքի ողջ խստությամբ չպատժենք դավաճանությունն ու ազգուրացությունը: Ցավոք, ինչպես միշտ, չենք փորձում առերեսվել ինքներս մեր խնդիրների ու բարդույթների հետ, խուսափում ենք պատասխանատվությունից, մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից։

Լոուրենս Արաբացին է ասել, որ «հայի նմանը չկա, որ սպասի, թե օտարը կգա ու իրեն կփրկի»: Այո, դարեր շարունակ չենք ուզում հասկանալ, որ մեր հետ պատահած անարդարությունների ու հանցագործությունների առաջնային մեղավորներն ու պատասխանատուները հենց մենք ենք՝ պետական մտածողության ու հայրենիքի նկատմամբ սիրո պակասով, անհամերաշխության, ինչպես Սևակը կասեր՝ մեր «արխայնության, դնջության, լոպազության», անհեռատեսության, անիրատեսության ու ցուցամոլության պատճառով։ Խնդիրներն էլ պետք է մեր մեջ փնտրենք, իսկ մենք այդպես էլ քաղաքականապես չափահաս չդարձանք, չհասունացանք պետականության ու անկախության համար։ Երևի հենց դրա համար ենք անընդհատ հովանավորներ փնտրում: Լինելով տաղանդավոր ժողովուրդ, դարերով ենթարկվելով փորձության ու տառապանքների՝ այդպես էլ չկարողացանք ճկուն դիվանագիտություն ունենալ, փոխշահավետ հարաբերություններ հաստատել և հուսալի գործընկեր դառնալ դաշնակիցների համար: «Չարժե մտածել, թե աշխարհը ձեզ ինչոր բան պարտական է, նա ձեզ ոչինչ պարտական չէ, նա գոյություն է ունեցել մինչև ձեզ դեռ շատ վաղուց»,- գրել է Մարկ Տվենը:

Չպետք է թույլ տանք, որ մեզ պատերազմով անընդհատ սպառնալով՝ զիջումներ պարտադրեն: Մենք շատ ենք զիջել, այլևս զիջելու հայրենիք՝ Հայաստան ու Արցախ չունենք: Մարդկային պատմությանն էլ դեռևս հայտնի չէ կյանքի և արժանապատվության իրավունքի այլ ձև, քան հավերժական պայքարն է: «Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունն էլ չեն տար, ազատությունը կխլվի...»,- պատգամել է արևմտահայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթը:

Չի կարող մեռնել մի ազգ, որը չի ուզում մեռնել, որն այդքան տրորվելով ոտքի տակ՝ կարողացել է գոյատևել իր անկոտրում կամքի շնորհիվ, որը ծնունդն է ավետյաց երկրի, նախահայրն է մարդկության և, նույնիսկ օտարների կարծիքով, հոմանիշն է եղել ազնվականության և քաջարիության, որն այդքան հանճարներ է ծնել և զարմացնում է աշխարհին իր ձեռներեցությամբ, մշակույթով, գիտությամբ, երաժշտությամբ, արվեստով և իր ծանրակշիռ ավանդն է ունեցել քաղաքակրթության մեջ: Եվ որպեսզի մենք շարունակենք գոյատևել, հաղթանակներ ունենալ ու հաջողություն արձանագրել, պետք է ազգովի 180 աստիճանով փոխվենք, հրաժարվենք ձեռքբերովի մեր արատներից ու բարդույթներից, մեր արյան միջից նյութապաշտության, դավաճանության, ստորաքարշության ու ցածրագույն այլ դրսևորումների նշույլն անգամ պետք է իսպառ ոչնչացնենք, կրթության, կառավարման ու ընտրության համակարգը արմատապես բարեփոխենք:

Եթե չկարողացանք արժանապատիվ քաղաքացի դաստիարակել, ապա զուր են մեր ջանքերը պետություն, անկախություն և հայրենիք ունենալու համար: Նախ և առաջ պարտության խորհրդանիշ, սեփական ժողովրդի գլխին աղետ բերած և երկիրը ճգնաժամի հասցրած և կորուստների, քաոսի ու նվաստացման տարած այս օտարածին իշխանություններին պետք է հեռացնենք, ինչին պետք է լծվի ողջ հայությունը: Այսուհետ էլ պետք է հասկանանք ու լրջանանք, որ սրանք չեն կարող արդյունավետ երկիր կառավարել, որ պետությունը լուրջ բան է և այն չի կարելի պատահական մարդկանց վստահել, որ ողբերգություն, ավեր, աղետ, ատելություն և հետապնդումներ է լինում այն երկրում, որտեղ առաջնորդներն առաջինը չեն իրենց հպատակների մեջ:

Հեղափոխություններն էլ, որ պես կա նոն, ազ գի տա կան ք ի վրեժխնդրությունն են, զայրույթն ու ցասումը իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Արդյունքում իշխանության են գալիս դժգոհ ու ցածր զանգվածները, որոնք էլ ձևավորում են ատելության ու չարության կառավարություններ և կարող են կործանման տանել երկիրը: Այս աննախադեպ դաժան փորձությունն էլ, որ ուղեկցվեց հայրենիքի մի մասի կորստով, հազարավոր զոհերով, պետության կազմաքանդմամբ, ազգի նվաստացմամբ, մեզ համար դասեր քաղելու «լավ» առիթ է, և հուսով եմ՝ վերջինը կլինի, քանզի հաջորդ այսպիսի փորձությունը անխուսափելիորեն պետությանը վերջնական կործանման կարող է հանգեցնել:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է