Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արևմուտքը Երևանին կոնկրետ լուծումներ չի առաջարկում. Եվրոպայի ամենակարևոր նպատակը Մոսկվայի ազդեցության թուլացումն է Հարավային Կովկասում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

News.ru-ն «Ռուսաստանը քիչ է. Երևանը փնտրում է Ղարաբաղի անվտանգության նոր երաշխավորներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անսպասելի առաջարկ է արել՝ կապված Ղարաբաղում անվտանգության երաշխիքների հետ։ «Եթե մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, ապա պետք է լինի միջազգային ներկայություն, թեկուզ որոշակի ժամկետով, և մենք դիտարկում ենք նաև Ռուսաստանի մասնակցությունը այդ անվտանգության ճարտարապետության կառուցմանը,- ասել է նա, - գոյություն ունեցող մեխանիզմները բավարար չեն լիակատար անվտանգությունն ապահովելու համար, ինչի մասին են վկայում Փառուխի վերջին իրադարձությունները։ Մենք ցանկանում ենք անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանալ»։ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում երկակի է խոսել՝ նշելով, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում անգնահատելի է, բայց մյուս կողմից՝ մի շարք դրվագներում տեսանելի է խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն»։

Նա նախկինում ևս դժգոհել էր, որ ռուս խաղաղապահները կա՛մ հայ պատգամավորներին չեն թողել Ղարաբաղ, կա՛մ չեն ապահովել անվտանգությունն ու ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բախումների բացառումը։ Նման հայտարարություններ սկսել են ավելի հաճախ հնչել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողություն սկսելուց հետո։ Կառավարության նիստում Փաշինյանը նաև հայտարարել է, որ այսօր «ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախագիծ կամ սևագիր չկա, իսկ երբ հայտնվի նման փաստաթուղթ, ապա, ըստ նրա, այն չի կարող ընդունվել առանց լայն հանրային քննարկման»։ Թեև սկզբունքորեն կարգավորման ծրագիր արդեն իսկ կա, և դա Բաքվում պատրաստված հինգ կետից բաղկացած նախագիծ է, որը ներառում է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն, անվտանգությանը սպառնացող փոխադարձ սպառնալիքներից զերծ մնալ և վաղուց ուշացած սահմանազատումներ և սահմանագծումներ իրականացնել։ Հասկանալի է, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության ցավոտ հարցը ներկայացվի հանրաքվեի Հայաստանում, ապա այդ գործընթացը կարող է անվերջ ձգձգվել։

Բացի դա, Երևանը էական առարկություններ ունի Բաքվի առաջարկների հետ՝ կապված Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների հետ, որը ամրագրված չէ: Սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արդեն բացատրել է, որ «եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հնարավոր է հասնել միջպետական հարաբերությունների կարգավորման»։ Ավելի կոշտ արտահայտվել է ինքը՝ նախագահ Իլհամ Ալիևը, ապրիլի 22ին Շուշիում: Ելույթ ունենալով Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում՝ նա հայտարարել է, որ եթե Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն նույն կերպ կպատասխանի Հայաստանին։ Այսինքն, ըստ էության, բանակցությունների ձգձգումը կարող է սպառնալ երկրների միջև նոր հակամարտությամբ։ Ալիևը Երևանին «կոնկրետ բանակցությունների» և խաղաղության պայմանագրի կնքման կոչ է արել։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ պարզ է. ղարաբաղահայությունը, եթե զենքը ձեռքին չէ, ոչ մի վտանգ չի սպառնում և կարող է խաղաղ ապրել Ղարաբաղում։

«Այսօր այդ տարածաշրջանում կա մոտավորապես 20-25 հազար հայ, և եթե նրանք լոյալ լինեն Ադրբեջանին, ապա ոչ մի խնդիր չի առաջանա։ Ուզում եմ հիշեցնել, որ Բաքուն երկար տարիներ հայկական կողմին առաջարկում էր քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումը, սակայն մերժում էր ստանում, և արդյունքում դա հանգեցրեց ռազմական գործողությունների։ Եվ հիմա արդեն ուշ է պահանջներ ներկայացնելու համար»,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիգ Աբբասովը։ Իսկ հայկական մամուլի արտահոսքերը վկայում են Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում որոշակի լարվածության մասին, այն պատճառով, որ հայկական կողմը փորձում է հնարավորինս մեծ թվով մասնակիցների ներգրավել Ղարաբաղյան կարգավորման մեջ։ Այսպես, տեղեկություններ են հրապարակվել, որ մոսկովյան բանակցություններում Փաշինյանին հասկացրել են, որ սեփական խաղը խաղալու փորձերն անընդունելի են։ Նրան ևս մեկ անգամ և բավականին կոշտ զգուշացրել են զերծ մնալ արցախյան հիմնախնդրի շուրջ Արևմուտքի և Բաքվի հետ որևէ պայմանավորվածությունից։

Կրեմլը նաև հիշեցրել է, որ Մոսկվան հիմնարար նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի՝ Մոսկվա այցից երեք օր անց այդ պահը հեռախոսով քննարկել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Այսպիսով, չնայած Արևմուտքի հետ հարաբերությունների բարդությանը, Ռուսաստանը չի թուլացնում իր ուշադրությունը նախկինում սկսված գործընթացների և պայմանավորվածությունների նկատմամբ։ Ինչպես «Վալդայ» ակումբի կայքում իր հրապարակման մեջ նշել է քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, Մոսկվայի համար չափազանց կարևոր է պահպանել հավասարակշռություն ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ հարաբերություններում։

Հայաստանի ղեկավարը, չնայած Մոսկվայից ակնհայտ կախվածությանը և եռակողմ հայտարարության ստորագրմանը, որը պարտավորեցնում է նրան կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, շարունակում է Արևմուտքի հետ ինչ-որ բան պայմանավորվելու ցանկություն դրսևորել։ Միաժամանակ, արևմտյան քաղաքական գործիչները Երևանին կոնկրետ լուծումներ չեն առաջարկում։ Ակնհայտ է, որ Եվրոպայում ամենակարևոր նպատակը Մոսկվայի ազդեցության թուլացումն է Հարավային Կովկասում, որտեղ նրա օգնությամբ դադարեցվում են զինված հակամարտությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել