Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից հետոն․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում ստեղծվել է բացառիկ բարդ վիճակ։ Լարվածությունը մեծանում է, բայց սա արտասովոր լարվածություն է, և չի երևում լուծման ստանդարտ ճանապարհ։ Իշխանության հանդեպ տոտալ չարության պրոցես է թափ առնում, իշխանությունը բաց է թողնում հենց այս պահը։ Իրավիճակի աննորմալությունը մի քանի հարթության մեջ է։

Խնդիր առաջին. Ինչպե՞ս հեռացնել մերժված իշխանությանը։

Գործող իշխանությունը Հայաստանում այլևս չունի սոցիալական հենարան, ու իշխանությունը սա գիտի։ Տապալվել են բոլոր ծրագրերը և խոստումները։ Նիկոլի հայտնի ելույթից հետո և զոհերի մասին հայտնի ձևակերպումից հետո մթնոլորտը կտրուկ փոխվել է։ Իշխանությանը սատարելը ամոթ է, և առանց անձնական շահագրգռվածության ոչ ոք հրապարակայնորեն դա չի անում։ Սա մերժված իշխանություն է։ Ինչպե՞ս իշխանությունից հեռացնել մերժված իշխանությանը։ Սա է արտասովոր հարցը։ Սա արտասովոր իրավիճակ է, նման նախադեպեր աշխարհում շատ քիչ են. տոտալ ձախողումներ, պարտություն, զոհեր... ու մնալ իշխանության։

Խնդիր երկրորդ. Ինչի՞ շնորհիվ է մնում այս իշխանությունը։

Կասեք՝ ուժայինների, բայց սա կեսի-կես ճշմարտություն է։ Մի քանի անգամ մեծանա բողոքի ակցիաների ծավալը, եռապատկվի ապրիլի 23-ի հավաք-երթի ծավալը, և ոչ մի ուժային չի կարողանա պահել ոչ մի իշխանության։ Այս հարցն առանցքային է և ունի ավելի սառը գնահատականի կարիք։

Խնդիր երրորդ. Ընթացիկ պայքարը և արդյունքները

Փողոցներում ու հրապարակներում թափ է առնում տեխնոլոգիապես բավականին գրագետ պայքար։ Առաջինը բանը, որ չի կարելի անել, պայքարի դուրս եկածներին պայքարի ընթացքում քննադատելն է։ Իսկ թե ինչպես օգնել պայքարին, օգտակար լինելու չափը և ձևը. սրանք արդեն անհատական որոշման խնդիր են։ Այս պայքարի հանգուցալուծման տարբերակները մի քանիսն են. թե հատկապես ո´րը կդառնա իրականություն, այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Բայց մեկ բան հստակ է՝ իշխանությունը փոխվելու է։ Ստեղծված բացառիկ բարդ և արտասովոր իրավիճակի միակ լուծումը դա է։ Մնացածը տեխնիկական հարցեր են։

Խնդիր չորրորդ. Ազատության հրապարակը առանձին մոլորակ չէ

Պայքարի ընթացքում պետք է խուսափել սեփական պայքարի թակարդում հայտնվելուց։ Երբ Ղարաբաղի և Հայաստանի մասին կարճ ժամանակահատվածում արտահայտվում են ԱՄՆ, ԵՄ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ առաջին դեմքերի մակարդակով, ապա իշխանություն փոխելու դուրս եկած ընդդիմությունը պարտավոր է արձագանքել՝ ձևավորելով հեռակա երկխոսություն ազդեցիկ կենտրոնների հետ։ Չի կարելի փակվել, պայմանական ասած,  Օպերայի տարածքում։  Եթե այն թեմայի մասին, որով դու դուրս ես եկել պայքարի, լուրջ ձևակերպումներ են դրվում՝ միջնորդների, դաշնակցի, հակառակորդի կողմից, ապա դու աշխատանքային ռեժիմով պետք է դրանց պատասխանես։ Նշանակում է՝ փողոցային պայքարին զուգահեռ պիտի ունենաս  սուր և բարդ հարցերի պատասխանները, որպեսզի վերոնշյալ կենտրոնները տեսնեն, որ այստեղ փողոցային պայքարի ելած անհասկանալի խմբեր չեն, այլ՝ քաղաքականապես հասուն, պետական մտածողությամբ ուժեր, որոնք բոլոր առումներով պատրաստ են ստանձնել երկրի ղեկը՝ այս իշխանության հեռացումից հետո։ Սա´ է համակարգային ընդդիմության աշխատելաոճը։ Պայքարի ընթացքում պետք է մեսիջներ ուղարկվեն հարևաններին, միջնորդներին, դաշնակիցներին, հակառակորդին։ Եթե սա չի արվում, ապա ոչ համակարգային ուժի (non-systemic force) վերածվելու կամ այդպիսին ընկալվելու հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իսկ դա կուժեղացնի իշխանությանը։ Պետք է միշտ հիշել Հայաստանի շուրջ ձևավորված իրականությունը՝ թուրքական ուղղություն, ադրբեջանական պլաններ, Ուկրաինայում խրված Ռուսաստան, առանց բանակ Արցախ և այլն։

Խնդիր հինգերորդ. Լիդերը

Կա տեսակետ, թե հենց լինի լայն զանգվածների պատկերացումները բավարարող առաջնորդ, ապա արագ արդյունքի կհասնենք։ Իհարկե, եթե լիներ՝ կլիներ ավելի հեշտ։ Բայց այս ցանկությունը բերում է մյուս ծայրահեղությունը՝ լիդերի հախուռն փնտրտուքին։ Չի կարելի լիդեր հորինել, լիդեր խնդրել-բերել։ Առաջնորդը ձևավորվում է պրոցեսի- պայքարի ընթացքում կամ իրավիճակի թելադրանքով։

Երբ 4 տարի մի երկրում ամեն ինչ (բանակ, պետական ինստիտուտներ, եկեղեցի, արժեքներ, հայրենիք ...) միտումնավոր արժեզրկվում է, ապա շատ դժվար է գտնել արժեքավոր լիդերի։ Սրա միակ գրագետ լուծումը համագործակցային ձևաչափն է։ Իշխանության մեջ դա կոչվում է կոալիցիա, պայքարի ընթացքում՝ կոնսոլիդացված հարթակ։ Հարթակը պիտի լինի իրոք համագործակցային և սոլիդ, որպեսզի հնարավոր լինի խոսել հանրության լայն շերտերի հետ։

Խնդիր վեցերորդ. և այնուհանդերձ, ինչի՞ շնորհիվ է մնում այս իշխանությունը

Այս իշխանությանը ողջ հոգով ու գիտակցությամբ մերժած, բայց դեռևս տանը մնացող հասարակությանը կհանենք փողոց, եթե նրան ցույց տանք, թե ինչպիսին է լինելու Նիկոլի հեռացումից հետո հաջորդ օրը։ Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից այն կողմ։

Դիտորդ կամ անտարբեր հանրությունը ունի հստակ լատենտ մտահոգություններ և սպասումներ։ Մեր կարևորագույն խնդիրն է՝ հասկանալ այդ լատենտ իրողությունները և փորձել դրանց պատասխանել։

Ըստ այդմ՝ դիտորդ կամ պասիվ հանրությունը նորմալ հայրենասեր մարդիկ են և ուզում են, որ Արցախը լինի հայկական, բայց նրանց միայն Արցախի դրոշի տակ չենք հանի փողոց։

Նրանք ուզում են.

-         Առանց պատերազմ ապագա, անվտանգ կյանքի երաշխիքներ

-         Թուրքիայի հետ լեզու գտնելու հնարավորություն, բայց ոչ՝ ստորացուցիչ պայմաններով

-         Սոցիալական վիճակի բարելավում, տնտեսական հնարավորություններ

-         Ապագայի որոշակիություն, կայունություն. բոլորը հոգնել են վերջին 4 տարվա չդադարող ցնցումներից։ Նիկոլի բոլոր ելույթներն առաջացնում են հասարակական տագնապ, լարվածություն, ինչ-որ բանի գույժ։ Մարդիկ ուժասպառ են լինում նման մթնոլորտից։

-         Փորք ու միջին բիզնեսը, որն ազդեցիկ մեծ շերտ է, ուզում է երաշխիք, որ իր ստացած ազատությունները չեն չեղարկվելու, և նախկին հարկային-մաքսային խաղի կանոնը չի վերականգնվելու։

Մոտավորապես սա է ուզում դիտորդ-պասիվ հանրությունը, որը մեծամասնություն է։ Հետևաբար, ընթացող ակտիվ տեխնոլոգիական պայքարը շատ արագ պետք է ուժեղացվի գրագետ բովանդակությամբ։ Պայքարին նոր ռեսուրս է պետք, ըստ իս՝ դա տեխնոլոգիան չէ, այլ՝ բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր միավորել պայքարը և մի փողոց այն կողմ զուգահեռ ընթացող անտարբեր կյանքերը։ 

Այս մղձավանջից դուրս գալու միակ հնարավորությունը սոլիդ իշխանությունն է, իսկ դրա առաջին քայլը՝ սոլիդ հարթակը։  Հաջողությունը շատ մոտ է, բայց պետք է գիտակցել, որ պետությունը տապալած իշխանությանը հնարավոր է հաղթել միայն պետական մտածողությամբ։ Դա նշանակում է սոլիդ բովանդակություն և պայքարին նոր շերտերի ներգրավում՝ պետական համակարգի ու իշխանության մեջ գտվող առողջ շերտերից։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու