Խերսոնի վերադարձն Ուկրաինային բացառվում է. շրջանը մայիսի 1-ից կմտնի ռուբլու գոտի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Խերսոնի մարզը մայիսի 1-ից կմտնի ռուբլու գոտի: Այս մասին ապրիլի 28-ին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխնախագահ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է Regnum-ը։
«Մայիսի 1-ից մենք անցնում ենք ռուբլու գոտի»,- ասել է նա՝ հավելելով, որ անցումային շրջանը կտևի մոտ չորս ամիս։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Խերսոնի մարզում հանրաքվեի անցկացում չի նախատեսվում: Դատելով Ստրեմուսովի խոսքերից, ռուսները մտադիր չեն հեռանալ այս տարածաշրջանից։
«Խերսոնի շրջանի վերադարձը Ուկրաինային բացառվում է»,- ասել է Ստրեմուսովը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



