Հրդեհ Օշականում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 29-ին, ժամը 13։08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է երկհարկանի ոչ բնակելի շինություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցին կից հին կիսակառույց դպրոցի մասնաշենքում։
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 13:28-ին, մարվել` 14:13-ին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ այրվել է մոտ 20 քմ սենյակում կուտակած հին մանրահատակ (մոտ 10 խմ) և 2 պատուհան։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



