Շիրակում փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ
ՍՊՈՐՏԵրեքշաբաթյա դադարից հետո «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է թեթև մարզումները։ Երեկ թիմին են միացել նաև երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստներ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, որը նաև հանդես է եկել Կոտդ՛Ւվուարի հավաքականում։ Դիոն Սեդե Ջունիորը հանդես է գալիս հարձակվողական գոտում։ 18-ամյա ֆուտբոլիստը «Ասֆա» ակումբի սան է։ Նույն ակումբից է նաև 18-ամյա եզրային կիսապաշտպան Կուադիո Էմանուել Կլաուվիսը։
«Շիրակի» հետ այժմ մարզվում է նաև 20-ամյա եզրային կիսապաշտպան «Կրասնոդարի» սան Սևակ Փարսադանյանը, ով 2014թ. սկզբից կես տարի խաղացել է «Փյունիկ-2»-ում։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



