Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։
Այս մասին «Արցախգազ» ՓԲԸ-ի հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
Ապրիլի 27-ին «Արցախգազ»-ը հայտարարություն էր տարածել, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



