Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հանրությունը զսպաշապիկ էր, որ մեկ ավել քայլ առաջ չգնային, հիմա այդ զսպաշապիկը չկա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց արդյունքներով Նորաշենիկ գետի ջրի որակը գետաբերանում գնահատվել է «վատ»՝ պայմանավորված վանադիումով, մանգանով և մոլիբդենով։ Ողջի գետի ջրի որակը Քաջարան քաղաքից 1,8 կմ ներքև գնահատվել է «վատ»՝ պայմանավորված մանգանով և մոլիբդենով։ Ողջի գետի ջրի որակը Կապանի օդանավակայանից 0,5 կմ ներքև գնահատվել է «անբավարար»՝ պայմանավորված մոլիբդենով, «վատ»՝ պայմանավորված մանգանով։ Վարարակ գետի ջրի որակը Գորիս քաղաքից ներքև գնահատվել է «անբավարար»՝ պայմանավորված նիտրիտ իոնով, «վատ»՝ պայմանավորված ամոնիում իոնով։

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ դեռ ամիսներ առաջ նամակներով դիմել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին, որոնք այդպես էլ մնացին անպատասխան, տպավորություն է, թե նրանք հետևյալ սկզբունքով են գործում` պետության մեջ առանձին պետություն են:

«Ներկայացրել էինք նաև փաթեթ, որում ներառված էին 2016-21 թթ. արված հետազոտությունները, Ողջի գետի աղտոտվածության հարցը, պոչամբարի խնդիրը և այլն: Կարծում եմ` մեր հարցադրումները, մամուլի հրապարակումները նպաստեցին, որ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան կենտրոնն արձանագրի և բարձրաձայնի հարակից գետերում առկա խնդիրների մասին, որոնց մասին բազմիցս ու շատ վաղուց խոսում ենք: Սա նորություն չէ: Ողջի գետի ուսումնասիրության ամբողջ փաթեթն ունեմ, այդտեղ կարելի է տեսնել, թե ուսումնասիրողներն ինչպիսի թունավոր նյութեր են գտել գետում այդ տարիների ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ընդգծում է` շատ լավ է, որ տեսչական մարմինն ուսումնասիրություններ է կատարել ու խնդիրները վեր հանել, իսկ հետո՞, ի՞նչ է լինելու հետո: «Իրենց կայքում հրապարակում են` իքս ընկերությունը տուգանվեց, բայց դրանից հետո ինչ-որ բան փոխվե՞ց: Հանքարդյունաբերող կազմակերպությունները պետք է լինեն տեսչական մարմնի մշտական հսկողության ներքո: Մոնիտորինգի կենտրոնն ասում է, որ կոնկրետ պարբերականությամբ իրենք դիտարկում են գետի աղտոտվածությունը, վերահսկողության տակ են պահում իրավիճակը: Այդ դեպքում ինչո՞ւ են խախտումները շարունակվում, գետի վիճակը գնալով վատանում է, օրինակ` մամուլի վերջին ասուլիսի ժամանակ տեղեկացրեցինք, որ Ողջի գետի վիճակը կրկնակի վատացել է: Լավ, ֆիքսում են, որ կոմբինատը աղտոտում է գետը, բայց մեզ հետաքրքիր է մեկ այլ հարց` ի՞նչ է արվում դա կանխելու համար: Իրենք պետք է ուսումնասիրություններից հետո պահանջներ ներկայացնեն ընկերությանը, որպեսզի նա աշխատի, ինչպես հարկն է: Մեր երկրում, ավաղ, պատասխանատու հանքարդյունաբերության կանոնն այդպես էլ չգործեց: Հանքարդյունաբերողը պատասխանատվություն չի վերցնում իր վրա:

Ստացվում է, որ նա գալիս է, գործունեություն ծառայում, աղտոտում որքան ցանկանում է, հարկ եղած դեպքում վճարում 10 մլն դրամ տուգանքը և շարունակում աշխատել: Եթե որոշ ժամանակ հետո հնարավորություն լինի Ողջի գետից փորձանմուշներ վերցնել, համոզված եմ, որ վիճակը լինելու է նույնը, եթե դեռ մի բան էլ ավելի չվատանա: Միայն տուգանքի գանձումը խնդրի լուծում չէ: Դրա հետ մեկտեղ պետք է լինեն լուրջ ստուգումներ, վերահսկողություն, ընկերությունները պետք է աշխատեն օրենքով սահմանված կարգով: Ի դեպ, մեր գործընկերները ոչ մեկ անգամ խոսել են նաև օրենքի անկատարության մասին, նշել, որ քանի դեռ օրենքում լուրջ փոփոխություններ չեն կատարվել, հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է այս վիճակում մնալ:

Գնացինք, արձանագրեցինք, տուգանեցինք մեխանիզմն արդյունք չի տալու, այդպես եղել է տարիներ շարունակ: Գլոբալ խնդիր ունենք, որի լուծումը պետք է սկսել օրենսդրական փոփոխություններից: Բայց այն, ինչ առաջարկում են մասնագետները, չի արվում: Նույնը եղավ «Ընդերքի մասին» օրենքի դեպքում: Շահագրգիռ մասնագետները ներկայացրեցին իրենց առաջարկները, ֆլեշմոբ եղավ, բայց օրենքն ընդունվեց` առանց այդ կարծիքները հաշվի առնելու»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` հանքարդյունաբերողներից շատերին հետաքրքրում է բացառապես շահույթի ստացումը, եթե իրենք գերշահույթ են ստանում, բնականաբար, 10 մլն տուգանքն իրենց համար ոչինչ է: Բնապահպանի համար տարակուսելի է` հանքարդյունաբերության ոլորտում նման իրավիճակ է, շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրի մասին ենք բարձրաձայնում, պոչամբարների, որոնք ռեկուլտիվացիայի չեն ենթարկվել, մինչդեռ կառավարությունը մտադիր է շահագործել Ամուլսարը:

«Երկրի կառավարման հետ խնդիր ունենք, սա ուղիղ կապ ունի կառավարման հետ: Նախկինում հանրության ձայնը գոնե լսելի էր, որոշ առաջարկներ ընդունվում էին: Հանրությունը զսպաշապիկ էր, որ մեկ ավել քայլ առաջ չգնային, իսկ հիմա այդ զսպաշապիկը չկա: Ամեն ինչ արվում է ըստ իրենց քմահաճույքի և իրենց խնդիրները լուծելու համար: Նայում եմ Շրջակա միջավայրի նախարարության հանդիպումների մասին հաղորդագրությունները, դոնորական կազմակերպությունների հետ հանդիպումներից բացի լուրջ մասնագետների հետ հանդիպումներ գրեթե չեն լինում: Սա անթույլատրելի է: Իրենց խնդիրը միայն այդ կազմակերպությունների կամ դեսպանների հետ հանդիպումները չեն: Նախարարությունում խայտառակ իրավիճակ է, և սա ուղիղ կապ ունի և ՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, և ՛ Ամուլսարի հավանական գործարկման, և ՛ բնապահպանական մեր բոլոր խնդիրների հետ»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան