Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում առաջիկայում քաղաքական կայունություն չի լինի. գլխավորը «թավշյա հեղափոխության» անեծքից խուսափելն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

politnavigator.net-ը «Բողոքի ցույցեր Հայաստանում. գլխավորը «թավշյա հեղափոխության» անեծքից խուսափելն է» վերնագրով հոդվածում գրում է, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանում շարունակվում են ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները։ Բայց սա ընդամենը նախավարժանք է, քանի որ հիմնական հանրահավաքը նախատեսված է մայիսի 1-ին, երբ հանրապետության տարբեր մարզերից նախօրեին մեկնարկած քայլերթերի բոլոր շարասյուները կհավաքվեն Երևանում։ Վարչապետին ուղղված հիմնական մեղադրանքը, որը դարձել է մոբիլիզացնող գործոն, խորհրդարանի նիստում նրա «սայթաքումն» է առ այն, որ Հայաստանի ղեկավարությանը առաջարկում են փաստացի հանձնել Արցախը: Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, որ եվրոպացի գործընկերները Երևանից պահանջում են «մի փոքր իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», որպեսզի կարողանան օգնել հայկական կողմին։

Նա, կարծես թե, փորձել էր շոշափել հասարակական կարծիքը այդ հարցում։ Հենց նրա այդ անզգույշ հայտարարությունն էլ առաջացրել է պայթող ռումբի էֆեկտ, ընդդիմությունը օգտվել է իշխող վերնախավի՝ Արևմուտքի պայմանները ընդունելու այդ պատեհապաշտությունից։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին չի օգնել անգամ ապրիլի 19-20-ի հարկադիր այցը Մոսկվա, երբ նա Ռուսաստանի ղեկավարությունից խնդրել է ավելացնել խաղաղապահ ուժերի կոնտինգենտը և դրանով իսկ երաշխավորել Արցախի պահպանումը։ Բայց, ինչպես երևում է, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ վարչապետի ներկայիս սիրախաղը հայության մի զգալի մասի տրամադրությունների վրա ցանկալի պատկերային արդյունք չի տվել, իսկ դավաճանության մեղադրանքները ոչ միայն չեն դադարել, այլ ընդհակառակը, միայն սրվել են: Հետևաբար, Հայաստանում առաջիկայում քաղաքական կայունություն չի լինի, և ընդդիմությունը հիմնվում է դրա վրա։ Հատկանշական է, որ բողոքի ուժերն այժմ օգտագործում են ակցիաների համակարգման նույն մեթոդները, որոնք կիրառում էին Փաշինյանի կողմնակիցները 2018 թվականին:

Այսինքն, գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան հիմա կիրառվում է ազգային ուղղվածություն ունեցող ուժերի կողմից։ Բայց վերջին պատերազմում կրած պարտության հետևանքով տնտեսական ճգնաժամից հյուծված Հայաստանի զանգվածին այս պահին արդեն բավարար չէ միայն վարչապետի հրաժարականի կարգախոսը, թեև նա նախկինում էլ ասոցացվում էր Սորոսի հիմնադրամի հետ: Մարդիկ արդեն «այրվել» են 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ, երբ տասնյակ հազարավոր ակտիվիստներ տապալեցին օրինական իշխանությանը և գահին նստեցրին մեկ ուրիշին միայն Սերժ Սարգսյան գործչին մերժելու նպատակով։ Նման կարծիքի են հիմա բազմաթիվ քաղաքագետներ և վերլուծաբաններ:

Ըստ նրանց, Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական ծրագիր՝ այլընտրանք ներկայիս նեոլիբերալ կուրսին: Բայց խայտաբղետ ընդդիմությունը նման բան պարզապես դեռ չունի։ Նման տեսակետ է պաշտպանում նաև հայտնի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Մեխանիկական կրկնությունը հաջողություն չի բերի: Հիշեցնեմ միայն, որ չորս տարի առաջ, զուտ Սերժ Սարգսյանին տապալելու գաղափարով, առանց որևէ քաղաքական ծրագրի կամ օրակարգի, այն ժամանակվա ընդդիմությանը հաջողվեց «թավշյա հեղափոխություն» անել։ Հիմա, ճաշակելով այդ հեղափոխություն-արկածախնդրության դառը պտուղները, մարդիկ չեն ուզում նորից սխալվել։ Նրանք, անշուշտ, այսօրվա ընդդիմությունից ապագայի՝ «հետփաշինյանական» Հայաստանի մասին հարցեր ունեն»,- իրավիճակը մեկնաբանել է նա։ Ուստի, չնայած տևական ու լայնածավալ բողոքներին, հակափաշինյանական ուժերը կարող են չունենալ բավարար աջակցություն կրիտիկական զանգված ստեղծելու և իրական հեղաշրջում իրականացնելու համար։ Իսկ մայիսի 1-ից հետո զանգվածային ցույցերի կրճատումը թույլ կտա իշխանություններին հեշտությամբ ճնշել բողոքի ակցիաները։ Ընդ որում, ընդդիմությունը չունի սեփական համակարգող կենտրոն կամ քաղաքական լայն կոալիցիա, ու բոլոր գործողությունները կազմակերպվում և իրականացվում են ապակենտրոնացված կարգով։

Ի վերջո, պետք է հաշվի առնել նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ և մինչև վերջ պայքարելու է իշխանության համար՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, որոնք սովորել է Սորոսի հիմնադրամում, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների կիրառմամբ։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների, «թավշյա հեղափոխության» ալիքով իշխանության եկած նոր «դեմոկրատական» ուժերը պատրաստ են արյան գետեր թափել ու երկիրը խեղդել դրա մեջ։ Այսինքն, առանց գործողությունների կոնկրետ ծրագրի մշակման և առանց երկրի հետագա զարգացման ուղղությունը կոնկրետ որոշելու, Նիկոլ Փաշինյանին այս փուլում հնարավոր չէ հաղթել։ Ի վերջո, միայն հայրենասիրական ու հակաադրբեջանական օրակարգը բավարար չէ: Ավելին, վարչապետն արդեն ունի հաղթաթուղթ Ռուսաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության ձևավորման տեսքով։ Այսպես թե այնպես, Փաշինյանը խոստովանել է, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը Հայաստանին մղում են դեպի անդունդ՝ ղեկավարությանը համոզելով անբարենպաստ պայմանագրեր կնքել Անկարայի և Բաքվի հետ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Զանգեզուրի միջանցքի հետ կապված։

Եթե ողջ ընդդիմությունը հայտարարեր իր հավատարմությունը հանրապետության հետագա զարգացմանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կազմում, ապա նրա իշխանության գալը բացասական հետևանքների չէր հանգեցնի։ Բայց պետք է հաշվի առնել, որ Փաշինյանին ընդդիմացող ոչ բոլոր ուժերն են ռուսամետ, քանի որ կան բազմաթիվ ազգայնականներ և արևմտամետ խմբեր։ Ուստի նրա տապալումը կարող է իշխանության բերել էլ ավելի արևմտամետ լիբերալ գործչի կամ կատաղած ազգայնական հայրենասերի, որն ի վիճակի է անբարենպաստ պայմաններում նորից պատերազմ սկսել։ Այսինքն, այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞վ է գալու, և, ի վերջո, ի՞նչ է ստանալու Ռուսաստանը, եթե նրանք հաղթեն։ Այս պահին դեռ ամեն ինչ պարզ չէ, մանավանդ որ Արևմուտքը ևս Երևանի և Մոսկվայի մերձեցումից հետո կարող է շահագրգռված լինել Փաշինյանի տապալմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Պետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համար