ՌԴ օդուժը երբեք հարված չի հասցրել քաղաքացիական կառույցներին Սիրիայում. պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում գործողությունների ողջ ընթացքում ոչ մի անգամ հարված չեն հասցրել քաղաքացիական կառույցների ուղղությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը:
«Մենք առաջին իսկ օրերից բաց ցույց ենք տվել, թե ում և ինչպես ենք ռմբակոծում: Կարող եմ պատվով և արժանապատվությամբ հաստատել, որ այս ընթացքում իմ օդաչուները ոչ մի անգամ չեն վրիպել և չեն խոցել վերգետնյա զգայուն կառույցները` դպրոցներ, հիվանդանոցներ, մզկիթներ»,- ասել է հրամանատարը:
Նրա խոսքով` դա հնարավոր է դարձել Սիրիայի կառավարական զորքերի և հետախուզության հետ սերտ համաձայնեցման արդյունքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



