Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի մայիսի 3-ից: Այս մասին հայտնում են միասնական սոցիալական ծառայությունից։

Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։

Հայ կինը ծաղկի պես նուրբ է, բայց լեռան պես ամուր… Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Լիբանանում հրադադարը պատերազմը դադարեցնելու պայման է. Փեզեշքիան Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվելու ապրիլի 9-ից 13-ը Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Գազայում սպանվել է Al Jazeera-ի լրագրողը Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱսել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանԷստոնիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱդրբեջանի ափերի մոտ հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահ Թրամփի կարմիր գծերը չեն փոխվել Իրանի հարցում․ Լևիթ Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՀրդեհ է բռնկվել Պառավաքար գյուղի տներից մեկում Մրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանԱնհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը․ Շարիֆ Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը․ Մակրոն Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԿnղոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի առանձնատունը Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանԱլավերդի քաղաքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել հարակից տան հենապատը և հայտնվել տան բակում Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԹրամփն առաջարկ է արել Իրանին Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է «ղարաբաղյան թեման քաղաքական քննարկման առարկա չդարձնել». Մոսկվայից խոստացել են պատասխանել Երևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՏեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը Ուսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀամայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել Իրանի ԻՀՊԿ-ն երկրի հարավում ոչնչացրել է Hermes անօդաչու թռչող սարք Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զnh, 2 տուժած ՀՀ-ն կսկսի ֆինանսական տեղեկություններ փոխանակել տարբեր երկրների հետ. նախագծի քննարկում Ազգային ժողովում Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդելԻնչպե՞ս են տնային կալանքի տակ գտնվողները մասնակցելու ընտրություններին Պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Ինչպիսին է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Իսրայելի ՊԲ-ն «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր «Հըզբոլլահ»-ի դեմ իրականացրել է իր ամենամեծ հարվածը Եղանակը Հայաստանում․ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է բուք ու ձյուն, ինչպես նաև ուժեղ քամի Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանԱպրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը. ՀՀ ԱԳՆ Ում շնորհիվ ԱՄՆ-ն և Իրանը կարողացան զինադադար կնքել․ ԶԼՄ Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին