Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 4-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկի խոհանոցում։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Բազմաբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 06:18-ին: Տան առաջին հարկում այրվել են խոհանոցը (մոտ 16 քմ), գույք, ջերմահարվել է լոգարանի կախովի առաստաղը (մոտ 6 քմ), երկրորդ հարկում մասնակի այրվել է գույք։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



