Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։
Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սևահողը հանձնվել է համայնքներին։
Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 250.000 ՀՀ դրամի չափով։
Վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



