Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ձնագնդի էֆեկտն» ու խանգարողները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին շարունակվում են ընդդիմության ակցիաները, որոնք, բացի հանրահավաքային պայքարից, ցանցային կամ ապակենտրոն գործողությունների լայն շրջանակ են իրենց մեջ պարունակում։ Իսկ ապակենտրոն պայքարի «նրբությունը» նաև այն է, որ ընդդիմության պայքարը ոչ թե մեկ քաղաքական ուժ է ղեկավարում, այլ դրան միաժամանակ մասնակցում են մի քանի քաղաքական միավորներ։ Իսկ այդ քաղաքական ուժերը, որոնցից շատերը նաև երկարատև պայքարի փորձ ունեն, միավորելով ջանքերը՝ առավելություն են ստանում միաժամանակ տարբեր վայրերում գործողությունների իրականացման տրամաբանության շրջանակներում։

Մյուս կողմից էլ՝ ընդդիմության ակցիաները ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը դեմ է իշխանություններին։ Չնայած, առայժմ այդ մարդկանց մի մասն է դուրս գալիս փողոց, բայց փաստը մնում է փաստ, որ ակցիաների մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է։ Ավելին, սպասվում է, որ առաջիկայում ակցիաների մասնակիցների թիվը դեռ շատ է ավելանալու, քանի որ հանրությունը հստակ տեսնում է, որ ընդդիմությունը անիմաստ ժամանակ վատնելով չի զբաղված և կոնկրետ իշխանափոխության հասնելու ու երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով առարկայական քայլեր է ձեռնարկում։

Ընդհանուր առմամբ ընդդիմության սկսած շարժումն ու ցանցային գործողություններն աշխատում են «ձնագնդի էֆեկտով», քանզի յուրաքանչյուր նոր գործողություն ենթադրում է ոգևորության նոր ալիքի և հայրենիքի ապագայով մտահոգ մարդկանց նոր շարքերի մասնակցություն: Սակայն հետաքրքրական է, որ ընդդիմադիր շարժմանը զուգահեռ դաշտում ակտիվացել են նաև որոշակի քաղաքական միավորներ և անհատներ, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Այդ ուժերի մի մասն իր առաջ խնդիր է դրել մրոտել, ցեխ շպրտել և ստվեր նետել ընդդիմության սկսած շարժման և գործողությունների վրա։ Բնականաբար, սրանք այն իշխանամերձ շրջանակներն են, որոնց համար առաջնայինը Նիկոլին հաճոյանալն ու իրենց «փայը» ամուր պահելն է, իսկ հայրենիքի հարցը կարևոր չէ։ Սրանք այն «միավորներն» են, որոնք գործող իշխանությունների կողմից հատուկ առաքելությամբ են հանդես գալիս, իսկ մյուս կողմից՝ հասկանում են՝ իշխանափոխությունից հետո հայտնվելու են լուսանցքում։ Լավագույն դեպքում:

Շատ ավելի տարօրինակ է երկրորդ «բլոկի» պահվածքը. այս օրերին ներքաղաքական արենայում նկատվում են նաև այնպիսի քաղաքական միավորներ կամ անհատներ, որոնք փորձում են ընդդիմության շարժումից առանձին ինչ-որ քայլեր և գործողություններ իրականացնել։ Իհարկե, դատապարտելի չէ, որ որևէ քաղաքական ուժ, միավոր կամ անհատ իշխանությունների դեմ պայքարի իր գործողություններն է անում։ Սակայն խնդրի մյուս կողմն այն է, թե ինչու այդ գործողությունները չեն ձեռնարկվել, օրինակ՝ մինչև մայիսի 1-ը, երբ ընդդիմությունն սկսեց իր լայնամասշտաբ շարժումը։ Ինչո՞ւ հիմա, երբ հականիկոլական կոնսոլիդացիան առաջնային նշանակություն է ստանում, քանի որ դա փաստացի փրկության կոնսոլիդացիա է:

Այս պարագայում, երբ պայքարի շրջանակներում մի քանի ընդդիմադիր ուժեր արդեն միավորել են իրենց ջանքերը և ընդհանուր գաղափարախոսության շուրջ են առաջ ընթանում, ցանկացած առանձին ինքնադրսևորում ինքնըստինքյան նշանակում է խանգարել հենց այս շարժմանը, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է օգնել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, չենք բացառում, նույնիսկ վստահ ենք, որ այս առանձին անհատներից կամ ուժերից շատերը երկրում իրավիճակ փոխելու հետ կապված ազնիվ մտադրություններ ունեն, իրենք էլ շատ ազնիվ են, մի խոսքով՝ շատ լավն են, բայց այսօր համազգային համախմբման գործընթացին խանգարելը կարող է զրոյացնել այդ բոլոր լավ կողմերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականին