ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2014 հրթիռ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հակառակորդի մարտական ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք են ներխուժել 2682 անգամ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։
«Ընդհանուր առմամբ, այս պատերազմի ընթացքում ռուսական բանակն արդեն օգտագործել է 2014 հրթիռ Ուկրաինայի դեմ, գրանցվել է 2682 ռուսական մարտական ինքնաթիռի ներխուժում մեր երկինք: Այս ներխուժումներից յուրաքանչյուրը մեր ժողովրդի մահն է, սա մեր ենթակառուցվածքի ոչնչացումն է», - ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին ասել է, որ մայիսի 3-ին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ է ունեցել Գերագույն ռադայում, ռուսական բանակը 15 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



