Այսօր մեր հաղթանակի օրն է․ Սպիտակում «Դիմադրություն» շարժման անդամներին դիմավորել են աղ ու հացով (լուսանկարներ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՍպիտակ քաղաքում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին դիմավորել են աղ ու հացով։ Քաղաքացիների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգմավոր Իշխան Սաղաթելյանը ասաց, որ այսօր իրենց հաղթանակի օրն է։ Նրա հետ էր նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Սպիտակի բնակիչները մոտենում էին նրանց, զրուցում նրանց հետ ներկայացնում իրենց տեսակետները շարժման հետ կապված։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը այսօր ավտոերթ է իրականացրել դեպի Վանաձոր, որտեղ սպասվում է հանրահավաք։





1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



