Կրթելու, արվեստի նկատմամբ սեր առաջացնելու ակնկալիքներով. բացվել է Գալյա Նովենցի անունը կրող թատերական դպրոցը
ՄՇԱԿՈՒՅԹՍիրված լեգենդար դերասանուհի Գալյա Նովենցի թոռնուհին՝ Մարիամ Ղազանչյանը, տատիկի անունը կրող թատերական դպրոց է հիմնել.
«Գաղափարը վաղուց կար, բայց ինչ-որ մի բան անընդհատ չէր թողնում որ իրականացնեմ: Մի օր արթնացա ու հասկացա, որ պահը հասունացել է, և անցա գործի: Չգիտեմ, երևի հիմա էր ճիշտ ժամանակը»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է Մարիամը:
Դպրոցի ծրագիրը մշակվել է ամիսներ շարունակ և նախատեսված է 14 տարեկան և բարձր երիտասարդների համար, նրանց համար, ովքեր պատրաստվում են ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ կամ նրանց համար, ովքեր պարզապես ուզում են ավելի մոտիկից ծանոթանալ պրոֆեսիոնալ թատրոնին, թատերական կյանքին: Դպրոցում ուսման տևողությունը մեկ տարի է:
«Չեմ ցանկանում համեմատություններ կատարել թատերական այլ դպրոցների հետ, միայն վստահ կարող եմ ասել, որ մենք շատ բան ունենք տալու այսօրվա լուսավոր և խելացի սերնդին և բացի դրանից այն, որ դպրոցը կրում է տատիկիս` լեգենդար Գալյա Նովենցի անունը, կարծում եմ արդեն շատ բան է ասում մեր անելիքների և մոտեցման մասին»,- նշում է դերասանուհին:
Նյութի շարունակությունը՝ այստեղ