Լատվիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Կիրկորովին և Պետրոսյանին. նրանց մուտքը երկիր արգելված է
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրը, Եվգենի Պետրոսյանը և գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ Ուսմանովան Լատվիայի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա». նրանց մուտքը երկիր արգելված է։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Նրանց անորոշ ժամկետով արգելված է մուտք գործել Լատվիա. որոշումը կայացվել է ներգաղթի մասին օրենքի հիման վրա»,- գրել է նա։
Նշվում է, որ «սև ցուցակում» ընդգրկվելու պատճառն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու ակտիվ դիրքորոշումն է։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



