Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանին. Այն զգացվել է Նոյեմբերյանում, Կոթիում, Բարեկամավանում ու Կողբում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից NEWS..am-ին հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



