Պուտինը մայիսի 9-ի շքերթին չկարողացավ հայտարարել Ուկրաինայում ռազմական հաջողությունների մասին. Մեծ Բրիտանիայի ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կողմից Ուկրաինայի դիմադրության թերագնահատումը և «լավագույն սցենարով» պլանավորումը հանգեցրին ակնհայտ գործառնական սխալների: Դա Պուտինին խանգարեց մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթում հայտարարել Ուկրաինայում զգալի ռազմական հաջողությունների մասին:Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում։
«Շատ հավանական է, որ Ռուսաստանի ներխուժման ծրագիրը հիմնված է եղել այն սխալ ենթադրության վրա, որ կհանդիպի սահմանափակ դիմադրության և կկարողանա արագորեն շրջապատել և շրջանցել բնակեցված տարածքները», - ասվում է հայտարարության մեջ:
Այս ենթադրությունը դրդել է ռուսական ուժերին փորձել իրականացնել գործողության սկզբնական փուլը հեշտ և ճշգրիտ մոտեցմամբ՝ նախատեսված նվազագույն գնով արագ հաղթանակի հասնելու համար։
«Այս սխալ հաշվարկը հանգեցրեց ահռելի կորուստների և հետագայում Ռուսաստանի օպերատիվ ուշադրության թուլացմանը»,- նշել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում։