Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։
Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։
Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին, որ նշված հինգ կետերն ընդունելի են համարում, բայց ոչ լրիվ, ինչի առնչությամբ Երեւանն ավելացրել է իր կետերը։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Բաքվում համառորեն անտեսում են դրանք։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



