Սաշա Բարոն Քոենը մեկ միլիոն դոլար է տրամադրել սիրիացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴերասան Սաշա Բարոն Քոենը եւ նրա կինը՝ Այլա Ֆիշերը, զգալի գումար են փոխանցել սիրիացիների եւ սիրիացի փախստականների օգնությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամուսինները կես միլիոն դոլար են տրամադրել Save The Children-ին, որն զբաղվում է ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Այդ գումարը կօգտագործվի Սիրիայի հյուսիսում կարմրուկի դեմ երեխաների պատվաստման ծրագրի շրջանակներում: Համաճարակն սպառնում է 250 հազար երեխաների:
Եվս կես միլիոն դոլար ամուսինները նվիրաբերել են Փրկության միջազգային կոմիտեին (IRC), որն ամբողջ աշխարհում օգնում է փախստականներին, այդ թվում եւ սիրիացիներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



