Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞ւմ է վախեցնում ազգային ուժերի ակտիվությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը երթեր, հանրահավաքներ և անհնազանդության տարբեր ակցիաներ է իրականացնում իշխանափոխության հասնելու նպատակով։ Հասկանալի է, որ ընդդիմությունը իշխանափոխության միջոցով փորձում է հասնել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի շտկմանը, սակայն իշխանափոխությունը չի կարող ինքնանպատակ լինել, և հավաքների մասնակիցների ու ընդհանրապես հանրության շրջանում ակնկալիքներ կան այն հարցի վերաբերյալ, թե ընդդիմությունը, բացի խոսքերից ու կոչերից, ինչ ծրագրային քայլեր պետք է ներկայացնի, ապա իրականացնի։

Նախօրեին «Դիմադրություն» շարժման անունից հայտարարվեց ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր ձևավորելու մասին։ Այդ համատեքստում խոսքն այն ճանապարհային քարտեզի մասին է, որը նախատեսում է ոչ միայն շարժման մասնակիցների թվի ավելացում և հրապարակի ճնշմամբ իշխանափոխության իրականացում, այլև շարժման մասնակից ուժերի կողմից հավաքական պատասխանատվության ստանձնում, որի արդյունքում կձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից և հասարակության լայն համախմբում կապահովի։ Ըստ ընդդիմության, պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավվածությունը կառավարության համակարգում պետք է թույլ տա ստեղծել բարձրակարգ բանակցային խումբ, որը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կբանակցի ոչ թե պարտվողականության, այլ բացառապես ազգային-պետական շահերի դիրքերից։

Պետության կառավարման տեսանկյունից կարևոր է, որ ընդդիմությունը նախատեսում է բացառել կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի կողմից միանձնյա որոշումների կայացումը։ Ըստ այդմ, վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Հենց վարչապետի լիազորությունների գերկենտրոնացումն ու միանձնյա որոշումների կայացման արդյունքում է, որ իշխանության կազմում ոչ թե պրոֆեսիոնալների թիմ է գործում, այլ կամակատարների խումբ, որն առաջնորդվում է բացառապես Փաշինյանի նախընտրություններով։

Փաստացի ունենալով միանձնյա իշխանություն՝ Փաշինյանը կադրերին ընտրելիս առաջնորդվում է ոչ թե նրանց մասնագիտական որակներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Իսկ այդ կադրերի գլխավոր խնդիրը Փաշինյանի իշխանության շահերի սպասարկումն է։ Իշխանության գերկենտրոնացման արդյունքում է նաև, որ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ամեն անգամ տեղի է տալիս արտաքին ուժերի կողմից ճնշումներին և դադարում է հաշվետու լինել հանրության առաջ։ Դրա հետևանքով է, որ հայ հանրությունը ամեն անգամ մի նոր զիջման փաստի առաջ է կանգնում, սակայն իրադարձությունների վրա ազդել չի կարողանում, քանի որ Փաշինյանն իր փոխարեն արդեն որոշել է։ Իսկ նրա կողմից զիջողական կամ պարտվողական քաղաքականությունն իր հերթին նոր զիջումների է բերում։

Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, սակայն դրա արդյունքում Բաքուն ոչ թե կանգ առավ, այլ նոր պահանջներ առաջ քաշեց։ Պատահական չէ, որ հիմա էլ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարում է, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի (Հայաստանի Տիգրանաշեն) գյուղը Ադրբեջանի տարածքն են, և Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։ Սակայն եթե իր նույնիսկ նաև այս պահանջի հետ Փաշինյանը համաձայնի և հանրությանը ներկայացնի, թե այլ ելք չկար, այլընտրանքը պատերազմն էր, ապա դրանով ադրբեջանական կողմի պահանջների շքերթը չի դադարելու։ Հաջորդիվ Բաքուն արդեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և Սյունիքի հարցն է բարձրացնելու՝ նշելով, թե քարտեզներ են գտել, որում Սյունիքը պատկերված է Ադրբեջանի կազմում։

Պատահական չէ, որ Ալիևը օրերս ընդգծում էր, թե 1920 թվականի քարտեզով Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, հակառակորդի ախորժակն անընդհատ աճում է և դեռ աճելու է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակի ընդունակ չէ դիմադրել թուրք-ադրբեջանական պահանջներին։ Եվ այս տրամաբանության շրջանակներում հակառակորդն էլ է հասկանում, որ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման շարունակականությունն իրենց շահերից է բխում, անընդհատ կճնշեն նրան ու կհասնեն իրենց նպատակներին, ինչպես որ այսքան ժամանակ կատարել են։ Կարճ ասած՝ Բաքվին ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, և ազգային ուժերը գան իշխանության ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովեն, որոնց հետ գործ ունենալն ավելի բարդ է լինելու։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հատուկ անդրադառնում է Հայաստանում ընդդիմության նախաձեռնած հանրահավաքային պայքարին՝ նշելով, թե ընդդիմությունը պատրանքներով է տարված, չունի լայն հանրային աջակցություն, և հավաքներին նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։

Ծանոթ ձևակերպումներ են, չէ՞... Կարծես թե «ներսում» էլ ենք ամեն օր նման բան լսում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից: Այսինքն, ընդդիմության քայլերի դեմ պայքարում են քպականներն ու Ադրբեջանը, որը, հասկանալով, որ Հայաստանում գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց առավելություն է տալիս, փորձում է անմիջապես «օգնության հասնել» Փաշինյանին՝ նրա թեզերը կրկնելու և ընդդիմության շարժման վրա ցեխ շպրտելու միջոցով։ Տվյալ դեպքում Բաքվի ու Փաշինյանի շահերը համընկնում են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդին Ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ռյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից Արմավիրի մարզում կինը սպիրտ է լցրել ամուսնու վրա և հրկիզել․ տղամարդը մահացել է«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnր Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 24-ի դրությամբՖուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձը