Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թեզերը մեկ սենյակում են գրվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այս օրերին Ադրբեջանից հնչող արձագանքները մի քանի ուղղությամբ է դիտարկում: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված պայքարին, հայտարարել է, որ հայկական ընդդիմությունը երկիրը դեպի անդունդ է տանում:

Հայտարարությունները կապելով նախ Հայաստանում առկա ներքաղաքական գործընթացների հետ՝ «Փաստի» հետ զրույցում Գ. Դավթյանը նշեց. «Սկզբնական շրջանում մարդիկ քիչ էին, ու կար կարծիք, թե մարդ չի գա, բայց շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ հակառակն ապացուցվի: Մայիսի 9-ի ավելի քան 50 հազարանոց հանրահավաքը, հաջորդած բազմահազարանոց երթերը, անհնազանդության ակցիաները նշվածի վառ վկայությունն էին: Մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, ինչը կոտրեց վերոնշյալ թեզը:Եվ հենց մայիսի 9-ից եղան արձագանքներ Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ, ինչպես նաև ցուցարարների մասին: Սա վկայում է, որ Ադրբեջանի մոտ արդեն որոշակի վախեր են առաջանում առ այն, որ ցույցերը կարող են հաջողությամբ պսակվել: Ու փորձում են ջուր լցնել այսօրվա իշխանության ջրաղացին՝ ներկայացնելով, թե ցույցերն, իբր, ապարդյուն են, 5000 մարդ է գալիս, և հաջողությամբ չեն պսակվելու: Նույն բառապաշարը նաև այս իշխանություններն են օգտագործում: Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թեզերը մեկ սենյակում են գրվում»:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նախօրեին հայտարարել է, թե խաղաղության շուրջ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի՝ 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ Հայաստանի ներկայացրած կետերը «հազիվ թե առաջարկություններ» է որակել:

Անդրադառնալով Բաքվի այդ արձագանքներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես շատ մեծ հավանականությամբ ու վստահությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանի առաջարկությունները չեն բխում ՀՀ շահերից: Դրանք, որպես ենթակետեր, տեղավորվելու են Ադրբեջանի 5 կետերի տակ, չեն լինելու այս իշխանությունների բերած խնդիրները լուծելու օրակարգի համատեքստում: Եթե վստահ են, որ մեր խնդիրները կկարգավորվեն, թող հրապարակայնացնեն առաջարկները: Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում դրանք, քանի որ լավ գիտեն, որ այդ կետերի հրապարակումից հետո ընդդիմության թափն էլ ավելի կմեծանա: Հաշվի առնելով 5 կետերից եկող մեսիջները, բնականաբար, կարող ենք ենթադրել, որ այնտեղ խոսվում է Արցախի կարգավիճակի մասին: Դրա համար ես ավելի քան վստահ եմ, որ այդ բոլոր կետերը կհրապարակայնացվեն միայն այն ժամանակ, երբ ընդդիմությունը պարտություն կրի: Միայն այդ ժամանակ իշխանությունը կարող է մեզ համար կործանարար այդ կետերը հանգիստ և հրապարակային ներկայացնել հանրությանը: Հիմա չի անում, որովհետև լավ գիտի՝ դրանք հրապարակելուց հետո այս իշխանության համար իրենց աթոռներից հեռանալը ժամերի խնդիր է լինելու: Ադրբեջանի այն կործանարար կետերը, որոնք այս իշխանությունները ընդունելի են համարել, չէին կարող փոխարինվել մեզ համար դրական կետերով, որովհետև այս իշխանությունները զիջող են ու ազգապահպան մտածողություն չունեն: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից առաջարկվող 5, և Հայաստանի իշխանությունների առաջարկած 6 կետերն ամբողջությամբ տեղավորվում են վերջին 2 տարում տարատեսակ չլուծված խնդիրների տրամաբանության մեջ»:

Այս համատեքստում անդրադառնալով Տավուշի շրջանի գյուղերի և Տիգրանաշենի «վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, ըստ որի, գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան՝ Գ. Դավթյանը շեշտեց այդ տարածքների՝ հայկական լինելու բազմաթիվ փաստերի մասին: Խոսելով նաև ՀՀ իշխանությունների կողմից նշված հայկական տարածքները ադրբեջանական համարելու հայտարարությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե խոսում ենք «անկլավների վերադարձի» մասին, ապա այդ դեպքում ՀՀ սուվերենությունը վերջնականապես հարցականի տակ կդրվի: Եվ ասել՝ «այդ անկլավներն ադրբեջանական են», ինձ համար դա պետական դավաճանություն է:

Ունենալով հստակ փաստեր և ապացույցներ առ այն, որ դրանք ադրբեջանական չեն, ու հակառակը պնդել, այլ որակում չեմ կարող տալ, քան պետական դավաճանությունը: Բացի այդ, Արցախի կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ շահարկումներ կան: Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում կարգավիճակ ունենալ, որովհետև առնվազն Ադրբեջանի մոտ 100 տարվա պատմությունը թույլ է տալիս մեզ ընդգծել, որ այդ ընթացքում արցախահայերը տարբեր ժամանակներում կոտորվել են, նաև տեղահանվել: Բացի այդ, մեր հայրենակիցները Բաքվում, Սումգայիթում ու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում նույնպես ջարդի ու հալածանքների են ենթարկվել: Հետևաբար, Արցախը որևէ ձևով Ադրբեջանի կազմում թողնելը նույն ճակատագիրն է ունենալու. հայաթափում և արցախահայերի ցեղասպանություն: Այս իշխանությունը գիտակցաբար հենց այդ ճանապարհով է տանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnր Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 24-ի դրությամբՖուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ