Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է բռնկվել. կան տասնյակ վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Չունցին քաղաքի «Ցզյանբեյ» միջազգային օդանավակայանում (Հարավ-արևմտյան Չինաստան) մարդատար ինքնաթիռում բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ: Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օդանավում գտնվող բոլոր 113 ուղևորները և անձնակազմի ինը անդամներն ապահով տարհանվել են: Նրանցից ավելի քան 40 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել», - ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:09-ի սահմանում: Թռիչքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ինքնաթիռը վնասվել է
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



