Ի՞նչ հարցում է մերժել Վարդազարյանը Ջհանգիրյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամեր առաջ Ֆեյսբուքի իր էջում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, խորհրդավոր գրառում էր կատարել. «Ջհանգիրյան, առաջարկդ մերժում եմ»: Խոսքը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մասին է:
Past.am-ի տեղեկություններով, Ջհանգիրյանը ցանկացել է Վարդազարյանի միջոցով կոնտակտի դուրս գալ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ջհանգիրյանը փորձում է հարաբերություններ հաստատել Վանեցյանի հետ՝ ընդդիմության հետ «հաշտվելու» և իշխանափոխությունից հետո իր համար որոշակի երաշխիքներ ստանալու նպատակով:
Հ.Գ.-ԶԼՄ-ներում տարածվեց նաև տեղեկություն, որ Վարդազարյանին առաջարկվել է դիմում գրել և վերջնականապես ազատվել ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ դրա դիմաց խոստանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործը կկարճեն: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ խորհրդավոր գրառման պատճառը Ջհանգիրյանի՝ ընդդիմության վրա «դուրս գալու» ցանկությունն է: Կողմերից որևէ մեկի կողմից պաշտոնական պարզաբանում լինելու դեպքում անպայման կտեղեկացնենք: