Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը դեմ է հակաթուրքական պատժամիջոցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը դեմ է հակաթուրքական պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանը կիրառում է Թուրքիայի նկատմամբ:
«Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը պատժամիջոցների նկատմամբ: Իմ կարծիքն այդ հարցում մնացել է անփոփոխ. Ես սկզբունքորեն դեմ եմ տնտեսական պատժամիջոցներին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի դեմ»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կուդրինը համարում է, որ ռուսական «Սու-24» ռազմական օդանավի վրա հարձակումից հետո Մոսկվան պետք է սահմանափակվեր Անկարայի հանդեպ քաղաքական դեմարշներով: «Տնտեսական հարաբերությունները սահմանափակել չարժէ, քանի որ դրանից տուժում է ռուսական բիզնեսը՝ չեն ստացվում ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ սարքավորումներ, հեռանում են շինարարական խմբեր»,-նշել է Կուդրինը:
Նրա խոսքով, «խաղի կանոնները փոխելը միշտ էլ վատթարացնում է տնտեսական ինստիտուտների վիճակը»: Կուդրինը վստահ է, որ «ներմուծման հովանավորչական սսահմանափակման տեսությունը, ըստ որի նման սահմանափակման դեպքում ավելի շատ ներսում կարտադրենք, այսօր վնաս է հասցնում»:



