Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի ներդրումային պատկերացումներն առաջին դասարանի երեխայի պատկերացումներից շատ ավելի վատն են ու անորակ․ Նաիրի Սարգսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդների Թագավորություն կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի գործարար համայնքի հետ։ Ներկայացնելով ՀՀ տնտեսական ներդրումային հնարավորությունները՝ ասել է․ «Տնտեսական աճ և բեկում ունենալու համար մենք ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»։

Հետեւելով ու վերլուծելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների գործունեությանը, Irakanum.am-ը  «Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանից ճշտեց արդյո՞ք կարելի է վստահել վարչապետի խոսքին՝ հաշվի առնելով տնտեսական հեղափոխության թեզի չիրականացման փաստը։

«Ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկը մյուսի հետ փոխկապակցված չեն։ Եթե մարդ գնում է ներդրումային առաջարկ կատարելու, բայց խոսում է ժողովրդավարությունից, ապա նա պիտի իմանա, որ ժողովրդավարությունը ներդրումներ իրականացնելու համար շահագրգիռ պայման չի հանդիսանում։ Դրանք իրար հետ չկապված, անիմաստ, տգետ արտահայտություններ են։ Եվ հետո, Նիկոլ Փաշինյանի՝ ներդրումային պատկերացումներն առաջին դասարանի երեխայի պատկերացումներից շատ ավելի վատն են ու անորակ։ Նրա գործողություններին նայելով, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը սուտասան է, քանի որ չորս տարի խոսում է տնտեսական հեղափոխության մասին՝ օգտագործելով տնտեսագիտության համար անհայտ արտահայտություններ, վերջում պարզ դարձավ, որ տնտեսական հեղափոխություն ասված ասելով նա նկատի ուներ ՀԴՄ-ների տրամադրում»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ եթե ավելի լուրջ վերաբերվենք ներդրումների գործընթացին, ապա ներդրումների ցանկություն պետք է ունենա տվյալ երկիրը կամ ցանկացած նման առաջարկ իրականացնող երկիր։ «Ներդրման առաջարկներ իրականացնացնելուց ներկայացնում են հստակ բիզնես պլաններ, իսկ դա պետք է մշակի էկոնոմիկայի նախարարը, ով ներկա իրավիճակում պետք է 24 ժամ չքնի ու առաջարկը դնի պոտենցիալ բիզնես ներդրողների սեղանին։ Դրանից հետո պետք է լինի երկկողմանի քննարկում, թե ինչ է պետք ներդրողից ու ինչ կարող է տալ պետությունը։ Պետություն օրինակ՝ կարող է տարածքի տրամադրում, էներգակիրների աջակցություն իրականացնել, կարող է հարկերից ազատում, սուբսիդավորում իրականացնել կամ վարկեր առաջարկել։ Իրականում գործիքները շատ են, որոնք գտնվում են բացառապես պետական կառավարման մարմինների ձեռքում»։

Ճշտող հարցին, թե մերկապարանոց ու անլուջ հայտարարությունները կարո՞ղ են պայմանավորված լինել նրանով, որ ՀՀ վարչապետը պարզապես չունի գրագետ խորհրդատուներ, տնտեսագետ Ն․ Սարգսյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գրագետ կադրեր չունի, որպես օրինակ դիտարկենք Էկոնոմիկայի նախարարին, սակայն հարցը պետք է ուսումնասիրել երկու տեսանկյունից արդյոք նա ցանկություն ունի ունենալ գրագետ խորհրդատու, քանի որ որքանով ես եմ նրա վարքագծից հասկացել, նա չի սիրում խելացի մարդկանց, քանի որ ակնհայտ նվաստացած է զգում խելացի մարդկանց շրջապատում, սա նաեւ հոգեբանական բարդույթ է, եւ երկրորդ հարցը՝ արդյոք խելացի մարդը կցանկանա աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ կասկածում եմ»։

 

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան ԴՕԿ և Համահայկական ճակատ կուսակցությունների հայտարարությունը «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ