Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում երկկողմ հանդիպումներ կանցկացնի երկրների ղեկավարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 16-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ կառույցի անդամ երկրների ղեկավարների:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը, որը կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի խոսքով՝ հանդիպումներ նախատեսված են երկուշաբթի կեսօրից շուտ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



