Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրավապահ համակարգը՝ Նիկոլ Փաշինյանի միակ հենարան. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ խմորումներ են ընթանում։ Ընդդիմությունը տարբեր ակցիաների միջոցով շարունակում է փողոցային պայքարը, որի նպատակը իշխանափոխության հասնելն է։ Որքան Փաշինյանից դժգոհություններն աճում են, այնքան խորանում են իշխանությունների վախերն ու անհանգստությունները: Դրա վառ վկայություններից մեկն այն է, որ ամբողջ Երևանն այս օրերին լցված է ոստիկաններով։ Ավելին, օրինակ՝ կառավարության շենքի, կառավարական ամառանոցի մոտ նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ երթ կամ ակցիա չկա, դարձյալ ոստիկանության հարյուրավոր ներկայացուցիչներ են, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորներ: Իսկ այն տարածքներում, որտեղ ճանապարհ փակելու հավանականություն կա, հսկայական քանակի «բերետավորներ» են հայտնվում։ Երբեմն նույնիսկ հարց է առաջանում, թե «խաղաղ» ժամանակ ինչո՞վ են զբաղված այդ ոստիկանները, արդյո՞ք պարզապես աշխատավարձ ստացող չեն պետբյուջեից, ինչ է թե ընդդիմության ակցիաների ժամանակ մարդկանց ծեծեն:

Միևնույն ժամանակ Փաշինյանը կրկին անցել է իր նախընտրած գործելաոճին՝ գործի դնելով իրավապահ համակարգի մահակը։ Եվ բոլոր այն ընդդիմադիրները, որոնք փոքրիշատե ակտիվություն են ցուցաբերում, բերման ենթարկելու, խուզարկելու և ձերբակալելու միջոցով կիրառվում է իրավապահների գործիքակազմը։ Ընդ որում, ինչպես եղել է 2018 թվականից հետո գրեթե բոլոր դեպքերում, մեծամասամբ, հնարովի, սարքովի գործեր են: Դե, իսկ բերման ենթարկելու ժամանակ հատուկ ցուցադրականություն է ապահովվում։ Սա էլ է Փաշինյանի սիրելի «մասերից» մեկը՝ բերման ենթարկվող անձի նկատմամբ կոշտ գործողություններ կիրառել, թևերը ոլորել, հարվածելով մեքենան խցկել, գցել հատակին և այլն։ Մի խոսքով՝ փռել ասֆալտին... Տպավորություն է, թե այդ գործողությունները հատուկ նկարահանում են, հետո ուղարկում Փաշինյանին, որպեսզի վերջինս դրանք տեսնելով՝ իրեն գոհ ու բավարարված զգա, կամ՝ ինչպես ինքն էր հայտնի իրադարձությունների ժամանակ ասում, հոգին փառավորվի:

Փաստորեն, բացի փոքրաթիվ «թիմակիցներից» ու մի քանի «թոռնիկներից» (տառասխալ չկա), Փաշինյանի հիմնական, եթե չասենք միակ հենարանը իրավապահ համակարգն է մնացել։ Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ «թիմակիցներին», որոնք ծվարել են իշխանության տաքուկ պաշտոններում, դրանք ընդամենը դեկորացիայի կամ «ուսապարկերի» գործառույթ են կատարում։ Ու որ պահին Փաշինյանի աթոռը վերջնականապես երերա, նրանք կա՛մ կանհետանան քաղաքական դաշտից, կա՛մ էլ մի գիշերում ճամբարափոխ կլինեն։ Ուստի, քանի դեռ Փաշինյանն օգտվում է սուպերվարչապետական լծակներից, պետական համակարգի, առաջին հերթին իրավապահ համակարգի ռեսուրսները ծառայեցնելու է իր աթոռը պահելու նպատակով։ Իսկ հաշվի առնելով, որ առաջիկայում պետության համար շրջադարձային գործընթացներ կարող են տեղի ունենալ, ապա Փաշինյանը կարող է անցնել իր ամենաբաղձալի գործին՝ տոտալ տեռորի կիրառմանը։

Ուստի, հասարակական սեկտորը և քաղաքական ուժերը նաև միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեն նրա վրա, որ Հայաստանում ժողովրդավարության նշույլ անգամ չի մնացել, իսկ իրավապահ համակարգը դարձել է բռնաճնշումների գործիք։ Թեպետ, մյուս կողմից՝ հազիվ թե նույն միջազգային հանրությունը, հատկապես Արևմուտքը, այս ամենը չեն նկատում: Իսկ թե ինչի հետ է կապված նրանց լռությունը, այն դեպքում, երբ նախկինում այսօր կատարվողի նույնիսկ 10 տոկոսի դեպքում համաշխարհային աղմուկ կբարձրացնեին, այլ հարց է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան