Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի հետ չենք բանակցելու, բանակցելու ենք, բայց մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Իշխան Սաղաթելյանը խոսեց «Դիմադրություն» շարժման ձեռքբերումների, հետագա անելիքների մասին և պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դիմադրություն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծավալներով և բնույթով, չափերով, ժողովրդայնությամբ․ ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Թշնամու հերթական ագրեսիայից հետո, հիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ըստ նրա՝ փաստացի, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատության հրապարակում հստակ ներկայացվեցին այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, ով կշեղվի՝ պետք է օր առաջ հեռացվի։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյանի հայտնի ելույթը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, որից հետո փողոցային անդադար պայքար սկսվեց Նիկոլին հեռացնելու ուղղությամբ։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր տեսնում եք՝ ինչ ծավալի դիմադրության երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանության դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խոսեց շարժման ձեռքբերումների մասին․ «Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։

Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։

Ակնհայտ է, որ այս իշխանությունը հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում․ մարդիկ ամեն օր ապրում են ավելի վատ, անվտանգությունն ու բարեկեցությունը ձախողել են, երջանկություն են խոստացել, բայց բերել են մահ, խոստացել են խոսքի ազատություն, բայց տեսնում ենք՝ ինչ է կատարվում, խոստացել են արդարադատություն, բայց կալանքի են տանում իրենց ցանկությունները չկատարած դատավորներին»,– ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով՝ իշխանության գալուց հետո անելիքի մասին։

«Այն բոլոր խոստումները, որ նրանք տվել են մարդկանց 2018 թ-ին և չեն կատարել՝ մենք նաև այդ խոստումներն ենք իրականացնելու»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, նշեց նա, վերջ դնենք պառակտվածությանը և համախմբենք հայ ժողովրդի ներուժը։

«Մենք կախարդական փայտիկ չենք խոստանում, կովերի կաթնատվության բարձրացում չենք խոստանում՝ ինչպես նրանք, բայց հայ գյուղացուն ասում ենք, որ քո կողքին կանգնելու ենք։

Համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ է, որը երկիրը տանում է անդունդ․ այս բոլոր սխալները պետք է ուղղվեն»,–սաց Սաղաթելյանը։

ըստ նրա՝ Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ իշխանությանը հեռացնելը,հավելելով, որ իրենք վստահաբար հասնելու են դրան և Փաշինյանի հետ որևէ պայմանավորվություն մեր ժողովրդի անունից՝ հայտարարելու են առոչինչ։

«Չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին և Թուրքիայի պատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու, բայց բանակցելու ենք մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով։ Նրանց խաղաղության օրակարգը պատերազմի օրակարգ է, և մեր ժողովուրդը դա մերժելու է»,–ասաց նա։

Պառակտվածության հարց ընդհանրապես չկա, վստահեցրեց նա, ընդհակառակը կա լայն համախմբում, որովհետև «Դիմադրության» շարժումը համախմբվել է գաղափարի շուրջ, ոչ թե անհատի կամ կուսակցության։

«Հաջորդ կառավարությունը՝ խոսքը նաև 250 անձերի մասին է, չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով, դա լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր այս պայքարի ընթացքում այս հարթակում են և նաև կարևորություն ենք տալու կարող ուժերին՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն պատասխանատվություն»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ով պատրաստ է ստանձնել պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Նման մարդիկ կան, ամեն օր տեսնում եք նրանց պայքարի տարբեր հարթակներում»,-ասաց նա։

Մարտահրավերները շատ մեծ են, նշեց Իշխան Սաղաթելյանը և պետք է ամբողջ ներուժը համախմբել, որ կարողանան երկիրն այս վիճակից դուրս բերել։

Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է «պոլի փետ լինի՝ մեզանից լինի» սկզբունքով, նշեց նա, իրենք առաջնորդվելու են պրոֆեսիանալության սկզբունքով։

Հարցին՝ Շարժմանը օդիոզ դեմքեր միացե՞լ են, Սաղաթելյանը պատասխանեց․ «Օդիոզ դեմքեր կան տարբեր կուսակցություններում, տարբեր դաշինքներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել, որևէ մեկին էլ չենք արգելել, բայց ամենակարևոր սկզբունքն է, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարում չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ Ֆարմանյան